>

Հայրական դաստիարակության կարևորության հարցին, ցավոք, մեր հասարակությունն առանձնապես կարևորություն չի տալիս, քանի որ ավանդաբար աղջկա համար առաջնային է համարվում մայրական դաստիարակությունը։ Եվ դա հենց այդպես է, սակայն կան աղջկա դաստիարակության կարևոր պահեր, որոնց համար պատասխանատվությունը հոր ուսերին է, և մայրը, որքան էլ որ փորձի, այս հարցերում չի կարող փոխարինել հորը։

Բանն այն է, որ հենց հոր հետ հարաբերություններն են արմատապես ազդում աղջկա ձևավորման վրա՝ որպես ապագա կնոջ, տղամարդկանց հետ նրա հետագա փոխհարաբերությունների և կողակցի ընտրության վրա։

Դիտարկենք ավելի մանրամասն. ինչպե՞ս են հոր հետ փոխհարաբերություններն ազդում դստեր ճակատագրի վրա։

Սկսենք նրանից, որ հայրն աղջկա կյանքում տղամարդու առաջին և ամենանշանակալի օրինակն է։ Հոր կերպարը և «հայր–դուստր» փոխհարաբերությունները մանկության տարիներին իրենց կնիքն են թողնում արդեն հասուն կնոջ կյանքում տղամարդկանց հետ փոխհարաբերություններում։ Լավ է, երբ այդ ազդեցությունը դրական և օգտակար է։ Իսկ եթե ո՞չ:




Քոչարյանի զոհերը

Հասունացած դստեր կյանքում կարող են տարբեր կարգի խնդիրներ ծագել։ Փորձենք հասկանալ։


Պատկերացնենք կատարյալ տարբերակը. ամբողջական ընտանիք, ծնողները միասին են դաստիարակում դստերը, ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, հայրը իմաստուն և սիրող է։





Սիրող հոր համար աղջիկն արքայադուստր է, նա ամենագեղեցիկն է, ամենասիրելին, ամենա–ամենան… Աղջիկը նրա հպարտությունն է, իր հոգու լույսը։

Իր հերթին հայրական սերը դստերը պաշտպանվածության, անվտանգության ինքնավստահության զգացողություն է տալիս, զարգացնում է կանացիությունը, գրավչությունը, պահանջվածությունն ու հաջողակությունը։

Սիրող հոր կողքին աղջիկը մեծանում է՝ հասկանալով, որ ինքն արժանի է սիրո։ Այդպիսի կինը դեպի իրեն կձգի սիրող տղամարդկանց, որոնք միշտ հոգ կտանեն իր համար, կլինեն իր կողքին։

Եվս մի կարևոր պահ է աղջկա կյանքում այն, թե ինչպես է հայրը վերաբերվում մորը։

Աղջկա համար կարևոր է տեսնել, որ հայրը սիրում է մորը։ Այդ կերպ աղջկա մոտ ձևավորվում է տղամարդու և կնոջ միջև փոխհարաբերությունների մոդելը, որը նա յուրացնում է ողջ կյանքի համար։


Հոր կողմից մոր նկատմամբ ցանկացած բացասական դրսևորում ցավ է պատճառում դստերը, որը կուտակվելով կարող է անհաղթահարելի անջրպետ դառնալ հոր և դստեր փոխհարաբերություններում։

Եթե «սերն ու ուշադրությունն» ընտանիքում դժգոհության տեսքով են դրսևորվում, կոպտության և խայթոցների, այդ դասն էլ կսերտվի։ Հարաբերությունների այդ մոդելը բնական կդառնա հասունացած կնոջ համար հետագայում։

Նա մեծանում է անինքնավստահ, ճնշված, փակված կամ էլ ագրեսիվ, տղամարդուն չընդունող և ճնշող։

Շատ կանայք, կարդալով այդ հոդվածը, կասեն՝ դե, ի՞նչ անենք հիմա։ Մանկությունն արդեն անցել է, կյանքն այնպես չի դասավորվել, ինչպես կցանկանայինք, ոչինչ այլևս ուղղել հնարավոր չէ։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ։

Առաջինը՝ պետք է մի կողմ դնել ինքդ քո նկատմամբ խղճահարությունը և չհաջողված կյանքի վերաբերյալ ափսոսանքը․ չէ՞ որ ինչ–որ պատճառներով կյանքի այդ դասերն անհրաժեշտ են եղել, մի կողմ դնել վիրավորանքները, սիրով նայել քո ներքին սեփական երեխային, հասկանալ, մեծանալ և անցնել ինքդ քեզ վրա աշխատելուն։



Աստիճանաբար կսկսեն կյանքում փոփոխություններ տեղի ունենալ։

Համոզված եղեք, որ այս հոդվածը մինչև վերջ կարդացած յուրաքանչյուր հայր սիրում է իր դստերը։

Հիշեք, որ աղջիկն այնքան ունի հոր սիրո կարիքը, որքան մոր սիրունը։ Ձեր հայրական օրինակից է կախված, թե ինչպես կդասավորվեն նրա հարաբերությունները տղամարդկանց հետ, ում նա կընտրի, և հետևաբար, ինչպես կդասավորվի նրա անձնական կյանքը։

Սիրով վերաբերվեք ձեր դստեր մորը։ Աղջիկը պետք է տղամարդու և կնոջ միջև սիրո օրինակ տեսնի՝ ի դեմս իր ծնողների։

Դստեր նկատմամբ վստահություն ցուցաբերեք, զրուցեք նրա հետ խնդիրների մասին, հոգատար եղեք, եղեք կողքին կյանքի պատասխանատու պահերին, կարողացեք կողքի քաշվել, հարգեք նրա ընտրությունը։

Երբեք ձեզ թույլ մի տվեք ձեռք բարձրացնել դստեր վրա։

Հարգեք ձեր դստեր անձը, նույնիսկ եթե նա դեռ շատ փոքր է։

Արդյունքում, կարծում ենք՝ դուք ամենամեծ պարգևին կարժանանաք՝ ձեր դստեր սիրուն ու երախտագիտությանը և, որ ամենակարևորն է, նրան ապագայում որպես երջանիկ կին կտեսնեք։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->