>

Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանին հայ հեռուստադիտողը բացահայտեց «Կարմիր բլուր» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր Սոսեի կերպարը: Սերիալն արդեն ավարտվել է, սակայն նորահայտ դերասանուհին այնքան է սիրվել հեռուստադիտողի կողմից, որ երկրպագուները մինչ օրս սպասում են նրա նորություններին եւ քննարկում նրա ցանկացած ձեռքբերում՝ թե անձնական, թե ստեղծագործական կյանքում:

Ի տարբերություն շատ հայտնիների՝ Տիրուհին բաց է իր լսարանի առաջ նաեւ անձնականին վերաբերող հարցերում: Նա երբեք չի կաշկանդվում խոսել ընտրյալ ունենալու եւ իրենց գեղեցիկ հարաբերությունների մասին:

NEWS.am STYLE-ը Տիրուհու հետ զրուցել է հեռուստասերիալի շնորհիվ գրանցած հաջողության, ճանաչվածության եւ սիրելիի հետ հարաբերություններն օրինականացնելու մասին:

Տիրուհիինչպես ինքդ ես խոստովանելայն բախտավորներից եսորն իր կարիերանսկսել է միանգամից մեծամասշտաբ նախագծով: «Կարմիր բլուրում» հայտնվելնինչպե՞ս ստացվեց:




Քոչարյանի զոհերը

Շատ պատահական, ես էլ չհասկացա, թե ինչպես դա եղավ՝ ինչպես սկսվեց, ինչպես ավարտվեց… Մեկ տարին մեկ օրվա պես անցավ գնաց:






Շատ դերասաններ թերահավատորեն են մոտենում հայկական սերիալներինՄինչեւնկարահանվելը ի՞նչ կարծիք ունեիր հայկական սերիալների մասինեւ արդյոք այսընթացքում փոխվե՞լ է քո վերաբերմունքը:

Ես էլ շատերի պես ուսանելու տարիներին մտածել եմ, որ չեմ ցանկանում նկարահանվել որեւէ երկարաժամկետ նախագծում, բայց հետո հասկանում ես, որ դերասանուհի ես, եւ պետք է քեզ փորձես ամեն տեղ: Կարծում եմ՝ լավ դերասանն ամեն տեղ լավն է, կապ չունի, թե որտեղ կնկարահանվի:

Աշխատում ես նաեւ թատրոնումՈ՞ր ոլորտն է ավելի հոգեհարազատ դարձել քեզ:

Միանշանակ չեմ կարող տարանջատել, թե որ ոլորտն է ավելի հոգեհարազատ: Երկուսն էլ իմն են, չեմ ցանկանում առանձնացնել:

Դու այն եզակի հայտնիներից եսորը չի թաքցնում հանրությունից նաեւ իր անձնականնորություններըԻնչո՞վ է դա պայմանավորվածԱմեն հարցո՞ւմ ես անկեղծ:


Իմ կարծիքով՝ ամեն հարցում եմ անկեղծ, եւ դա է պատճառը, որ չեմ թաքցնում նաեւ անձնականս:

Ի՞նչ ոլորտից է ընտրյալդԱրդյոք միշտ կո՞ղմ է եղել դերասանուհու քո մասնագիտությանը:

Ընտրյալս բիզնեսմեն է: Այո, նա միշտ կողմ է եղել, երբեք չի սահմանափակել ինձ որեւիցե հարցում: Զույգերի մեջ ամենակարեւորը վստահությունն է: Եթե այն կա, ուրիշ ոչինչ չի խանգարի…

Եթե չեմ սխալվումձեր հարաբերությունները պատրաստվում եք օրինականացնել ձերտան կառուցումից հետոԻ՞նչ փուլում են այդ աշխատանքներըԱրդեն մոտավորժամկետ մտածե՞լ եք հարսանիքի համար:

Այո, մեր տան կառուցման վերջին փուլում ենք: Շուտով արդեն կօրինականացնենք մեր հարաբերությունները:

Մամուլում հաճախ շոշափվում է նաեւ քո եւ Եվա Զոհրաբյանի ընկերությունըՇոուբիզնեսում է՞լ ում հետ ես մտերիմ:



Շոու-բիզնեսից շատերի հետ եմ շփվում, բայց, այո, ճիշտ է ամեն ինչ նշվում՝ Եվայի հետ ամենամտերիմն եմ:

Տիրուհիհայտնի լինելը բարդացրել է կյանքդթե՞ հակառակըավելի հետաքրքիր էդարձրել:

Շատ հաճախ ես մոռանում եմ, որ ինչ-որ չափով հայտնի եմ դարձել ու երբեմն զարմանում, թե ինչու են մարդիկ ինձ այդպես նայում (ծիծաղում է): Հետո հիշում եմ ու ինքս ինձ վրա ծիծաղում… Կարծում եմ՝ կյանքն ավելի է հետաքրքրացել, այդպես կարծելու համար շատ առիթներ եմ ունեցել:

Քեզ շա՞տ են գրում երկրպագուներըԻ՞նչ բնույթի հարցեր են տալիսՀասցնո՞ւմ եսպատասխանել:

Այո, շատ են գրում ու ես փորձում եմ բոլորին պատասխանել: Իսկ հարցերը շատ տարբեր բնույթի են: Հիմնականում գրում են, թե ինչքան շատ են ինձ սիրում, եւ որ շատ են ցանկանում ինձ տեսնել:

Նոր նախագծում հանդես գալու առաջարկներ կա՞նԿարո՞ղ ես բացել փակագծերը:

Քանի որ այս մեկ տարվա ընթացքում շատ հաճախակի եմ եղել էկրաններին, հիմա որոշել եմ ինձ ավելի շատ թատրոնին նվիրել:

Մասնագիտական եւ անձնական ի՞նչ նոր նպատակներ ես դրել քո առաջ:

Օրեր առաջ եղավ իմ բեմելը, հիմա մտածում եմ նոր ներկայացման մեջ ներգրավվելու մասին, իսկ անձնական նպատակներս իրենց հունով գնում են (ժպտում է):

Աղբյուր՝ Style.news.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->