>

Այս աղցանը պատրաստվում է շատ արագ, շատ համեղ է: Այն  շատ ախորժելի տեսք ունի: Բաղադրիչների հիանալի համադրության շնորհիվ աղցանը յուրօրինակ համ ունի և այն հաճելի է շատերի քիմքին: Միակ թերությունը, եթե կարելի է այդպես անվանել, այն է, որ շատ արագ է սպառվում:




Քոչարյանի զոհերը

Բաղադրիչներ





  • Հավի կրծքամիս 500 գ, Սունկ պահածոյացված 230 գ
  • Անանաս պահածոյացված 250 գ, Ընկույզ 150 գ
  • Պինդ տեսակի պանիր 100գ, Մայոնեզ 150-200գ
  • Համեմ, սամիթ

Պատրաստման եղանակը

Նախապես եփված հավի կրծքամիսը  կտրատել  խորանարդիկների տեսքով:
Սունկը ջրքամել և կտրատել:


Անանասը ջրքամել և կտրատել: Ընկույզը թեթևակի բովել և մանրացնել:

Պանիրն անցկացնել քերիչով: Բոլոր բաղադրիչները միացել և լավ խառնել, համեմել աղով, պղպեղով:



Ավելացնել կտրատված կանաչին: Մատուցելուց առաջ ավելացնել մայոնեզ:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->