>

Պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել աղիները, այլապես բազմաթիվ առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ:

Կան մի շարք միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր  է մաքրել աղիները:

Վարսակաձավարից և բրնձից պատրաստված շիլան հիանալի կերպով մաքրում է աղիները:




Քոչարյանի զոհերը

Կես բաժակ վարսակաձավարը և կես բաժակ բրինձը լցնել կաթսայի մեջ և վրան ավելացնել 2,5 բաժակ ջուր:  Կարելի է թեթևակի համեմել աղով և ուտել առանց բուսայուղի կամ կարագի:  Շիլան ուտել մի քանի օր նախաճաշին: Այն աղիներց դուրս է բերում  չմարսված սննդի  մնացորդները, մի խոսքով մաքրում է աղիները:





Աղիների մաքրման համար օգտակար է նաև բազուկը

Վերցնել 1 բազուկ, լվանալ, կեղևը հեռացնել և անցկացնել մանր քերիչով: Հյութը քամել և թողնել 2 ժամ  և խմել ուտելուց հետո կամ քնելուց առաջ:  Քերուկից պատրաստել  գնդիկներ 1 սմ տրմագծով և  կուլ տալ  ուտելուց կես ժամ առաջ: Բազուկը կարգավորում է նաև  զարկերակային ճնշումը:

Ծլեցրած ցորեն

1 բաժակ ծլեցրած  ցորենը մանրացնել, ավելացնել  100 գրամ գազարի հյութ կամ  1-2 ճաշի գդալ մեղր, խառնել և  ավելացնել  աղացած ընկույզ: Ուտել ցանկացած ժամի:


Աղիների մաքրման համար շատ օգտակար է խնձորը: Խնձորը պարունակում է պեկտին, որը օրգանիզմից դուրս է բերում  ծանր մետաղները: Խնձորը պարունակում է տանիններ որոնք լավացնում են մարսողությունը, նպաստում են սննդի հեշտ յուրացմանը: Խնձորը հարուստ  է վիտամիններով և կալիումով:

Աղիները մաքրելու համար  մեկ հատ խնձոր ուտել քնելուց առաջ  և մեկ հատ խնձոր ուտել արթնանալուց անմիջապես հետո՝ քաղցած վիճկում:

Աղիները կարելի է մաքրել  նեխուրի օգնությամբ:



1 կգ նեխուրի վրա լցնել 2 լիտր եռացրած ջուր: Դնել կրակին և եռացնել  թույլ կրակի վրա մինչև ջրի ծավալը երկու անգամ նվազի:  Քամել և խմել 50 մլ օրական 3 անգամ մեկ շաբաթվա ընթացքում:
1 թեյի գդալ արոսենին գդալով տրորել, վրան լցնել 1 բաժակ սառեցրած եռացրած ջուր և թրմել 8 ժամ:  Պետք չէ քամել:  Խմել թուրմը ողջ օրվա ընթացքում: Գործողությունը կրկնել մի քանի օր:  Այս թուրմը ունի նաև միզամուղ ազդեցություն:

Աղիների մաքրումը կարելի է կատարել գազարի ցողունների օգնությամբ: 1 ճաշի գդալ  մանրացված գազարի ցողունների վրա լցնել 1 լիտր եռացրած ջուր, թրմել  կես ժամ, քամել և խմել  թուրմը 1-ական բաժակ օրը 3 անգամ ուտելուց 20 րոպե առաջ: Բուժման կուրսը 1 ամիս:

Կաթի շիճուկ և սխտոր

Առավոտյան քաղցած վիճակում սխտորի միջին չափի մեկ ատամիկը  դանդաղ ծամել և նույնքան դանդաղ խմել կաթի շիճուկ: Կաթի շիճուկը ստանալու համար  թարմ կովի կաթը դնել տաք տեղում, կաթը կթթվի, և շիճուկը կառանձնանա: Շիճուկը լցնել  ապակե տարայի մեջ, ավելացնել 3 թեյի գդալ շաքարավազ և պահել զով տեղում:

Առողջ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->