>

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լենա Նազարյանի այն հայտարարությանը, ըստ որի ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, որովհետեւ առաջին անգամ կարողացավ ազատ գործել։


Անահիտ Բախշյանը մասնավորապես գրել է․








Քոչարյանի զոհերը

Լսեցի ու զարմացա, շա՜տ զարմացա, էս աստիճան ինքնահավան վիճակի վրա։




Լենա՞, էս ի՞նչ եք ասում, 2007-2012 թ․թ․ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամներս ազատորեն «դեմ» էինք քվեարկում մեր գաղափարախոսության հետ անհամատեղելի բազմաթիվ նախագծերի, թվում էր, թե 2017-ի ԱԺ-ում «Ելք»-ի պատգամավորներն էլ են անկաշկանդ եղել իրենց քվեարկություններում, ներառյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ խոստովանում ե՞ք, որ նախորդ խորհրդարանում որպես ընդդիմադիր խմբակցության պատգամավոր ազատ չէիք, շատ հետաքրքիր է, ո՞վ էր ձեզ այն ժամանակ ստիպում որոշ նախագծերի դեմ քվեարկել։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->