>

Երբեք ձեր պարտականությունները մի դրեք ուրիշի ուսերին: Ընդունեք այն փաստը, որ անցյալն այլևս չեք կարող փոխել, այն ավարտվել է: Այսօր կերտեք վաղվա օրը:




Քոչարյանի զոհերը

Ազատվեք այն պատրանքից, որ կարող եք փոխել մարդկանց: Մարդկանց փոխում են միայն հանգամանքները: Ընդունեք նրանց այնպիսին, ինչպիսին որ կան:





Ուժեղ եղեք: Թույլ, անօգնական, տառապող, դժբախտ մարդը ոչ ոքի պետք չէ: Մի հանձնվեք: Եթե պետք է սրեք եղունգները, ցույց տվեք ատամները, պայքարեք, բայց մի հանձնվեք:

Մեր բոլոր արարքները որոշակի հետևանքներ ունեն: Երբեք մի անտեսեք այդ հանգամանքը: Ինչ որ բան անելուց առաջ խորը մտածեք դրա հետևանանքերի մասին:


Մի ապրեք այնպես, կարծես հավերժ եք ապրելու, մի օր բոլորն էլ լքում են այս աշխարհը և նաև, մի ապրեք այնպես, կարծես վաղը մահանալու եք, վայելեք այս պահը, սիրեք կյանքը:



Արեք այն, ինչ ներքուստ կարևոր եք համարում: Կարևոր է այն զգացողությունը, որ դուք գիտաղցված եք ապրում: Մի վազեք հաջողության հետևից, եթե անում եք այն, ինչ կարևոր է, ապա հաջողությունն ինքը կկանգնի ձեր կողքին:

Երբեք ժամանակ մի ծախսեք այն մարդկանց վրա, ովքեր անտարբեր են ձեր նկատմամբ, ձեզ չեն սիրում: Շատ մարդիկ կան, որոնց համար սիրելի եք ու թանկ: Նրանց տրամադրված ժամանակը մեծ հաճույք կպատճառի ձեզ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->