>

Մի սովորեցրեք նրանց ապրել:  Եթե դուք նույնիսկ շատ խելացի եք նրանցից և եթե հաստատ գիտեք, թե ինչպես է պետք ապրել, կյանքի դասեր մի տվեք հայրիկին ու մայրիկին: Նրանք իրենց կյանքն ունեն, դուք ձերը:


Մի գերադասեք ձեզ նրանցից, ոչ իրական կյանքում, ոչ էլ մտքերում: դուք ոչ մի բանով նրանցից լավը չեք:  Եթե ձեզ հաջողվել է շատ գրքեր կարդալ, լավ ուսում ստանալ և հաջողություններ ունենալ, հիշեք, որ դա նաև նրանց շնորհիվ է, այդ էներգիան նրանցից է գալիս: Նրանք իրենց շատ բաներից են զրկել, որ ձեզ համար լավ լինի: Եվ եթե դուք ձեզ գերադասում եք նրանցից, դուք արգելակում եք սերնդի շարունակության էներգիան:








Քոչարյանի զոհերը

Հույս մի ունեցեք, որ նրանք մի օր «խելքի կգան»: Եթե որոշել եք «պատահական» սեղանին թողնել մի խելացի գիրք, որ մայրիկը կամ հայրիկը կարդան, որպեսզի ձեզ պես զարգացած լինեն, ապա ոչ մի դեպքում մի արեք նման բան:  Չի կարելի թափանցել ոչ մեկի հոգին, եթե անգամ ձեր ծնողներն են: Թույլ տվեք, որ ձեր ծնողներն իրենք անցնեն իրենց ճանապարհը:


Երբեք մի փորձեք վրեժխնդիր լինել նրանցից: Հնարավոր է, որ մանուկ հասակում ձեզ պատժում էին, կամ չէին գնում ձեր սիրելի  խաղալիքը ու էլի շատ նման բաներ: Մոռացեք: Նրանք այդպես  վարվելու համար իրենց դրդապատճառներն են ունեցել: Եվ աշխատեք հիշել միայն դրական ու լավը, որ տվել են ձեզ ծնողները: Նրանք տվել են ամենամեծ ու ամենակարևոր բանը՝ ԿՅԱՆՔ:



Ծնողներին պետք է սիրել և հարգել:

Նյութը հրապարակման պատրաստեց` Goodinfo— ն

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->