>

Ավտոբուսը մոտեցավ կանգառին և ես տեսնելով, որ ավտոբուսում շատ ուղևորներ չկան ուրախացա: Չեմ սիրում, երբ ավտոբուսը լեփ-լեցուն է լինում: Բարձրացա, նստեցի ազատ նստարանին, ականջակալներս դրեցի ու սկսեցի լսել իմ սիրած երգը: Հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է, բոլորը շտապում են հետևամաս: Ականջակալներս հանեցի ու հասկացա թե ինչ է տեղի ունենում:

Ավտոբուսի հետևամասում մի հղի կին էր նստած, նրա դեմքից զգացվում էր, որ սարսափելի ցավերի մեջ է: Մի տարեց կին շոյում էր նրա գլուխը: Հղի կինը ցավից գալարվում էր, և ասես շուրջը ոչինչ չէր նկատում; Հանկարծ նրա նստարանի տակ արյան հետքեր երևացին:

— Հաջորդ կանգառը ծննդատուն:




Քոչարյանի զոհերը

Եվ նստելով ղեկի մոտ մեծ արագությամբ սլացավ մոտակա ծննդատունը, չնայած, որ դա նրա երթուղուց դուրս էր:





Ավտուբուսի մեջ գտնվողներս շատ լարված էինք, նստատեղի տակ արյան հետքը գնալով մեծանում էր:

Վարորդը այնպիսի մեծ արագությամբ էր սլանում, որ մի քանի րոպեից հասանք ծննդատուն: Ծննդատան մուտքի մոտ նա կայանեց ավտոբուսը և արագ կնոջը գրկելով վազեցրեց ներս:


Կնոջ պայուսակը ավտոբուսի մեջ էր, ես նրա պայուսակի մեջ գտա բջջային հեռախոսը, որոնեցի ամուսնու հեռախոսահամարը և զանգահարեցի ու ամուսնուն պատմեցինք կատարվածը:

5 րոպե չանցած ամուսնու ամվտոմեքենան սրընթաց մտավ հիվանդանոցի բակ, նա արագ իջավ մեքենայից ու շտապ քայլերով մտավ ներս:

Մենք բոլորս, ավտոբուսի ուղևորներս, որ օտար մարդիկ էինք և իրար չէինք ճանաչում, հարազատի նման անհամբեր սպասում էինք ավտոբուսի «փոքրիկ ուղևորի» լույս աշխարհ գալուն:



Որոշ ժամանակ անց, ամուսինը ուրախ դուրս եկավ հիվանդանոցի շենքից.
— Ծնվեց, որդիս, ծնվեց:

Մենք բոլորս գրկախառնվեցինք, շնորհավորեցինք նորաթուխ հայրիկին: Նորածնի հայրը ձեռքը մեկնեց ավտոբուսի վարորդին և ասաց.

— Շնորհակալ եմ եղբայր, եթե շտապ չհասցնեիր, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կարող էր պատահել: Մինչև այսօր ես չէի որոշել ինչ անունով եմ կոչելու որդուս, բայց հիմա հաստատ գիտեմ: Ես նրան կկոչեմ քո անունով:

goodinfo-24.ru

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->