>

Ռեփեր Տիմատին Հայաստանում բացում է իր առաջին «Black Star Burger»-ն ու ժամանցային ակումբը։ մինչ բոլորը քննարկում են, թե որտեղ և ինչ է լինելու, Tert.am Life-ը պարզել է մանրամասները՝ զրուցելով Երևանում Black Star Burger-ի մարկետինգի մենեջեր Յուրի Մինասյանի հետ։




Քոչարյանի զոհերը

Այսպիսով՝ Տիմատին Երևանում «Մարկո Պոլո» ռեստորանի տեղում կբացի Black Star Burger և ակումբ։ Արագ սննդի կենտրոնը կգործի մայիսի 1-ից, իսկ ահա պաշտոնական բացումը կլինի որոշ ժամանակ անց։ Բացման արարողությանը Հայաստան է ժամանելու նաև Տիմատին։ Լեյբլի հայ երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպելու Տիմատիին, քանի որ նա ոչ միայն անձամբ ներկա է գտնվելու բացման պաշտոնական արարողությանը, այլև պահպանելով ավանդույթը իր ձեռքով բուրգեր է պատրաստելու։





«Տիմատին միանշանակ լինելու է, լեյբլից այլ արտիստներ կլինե՞ն, թե՞ ոչ կամ ովքեր կլինեն, դեռ տեղեկություն չունենք»,- ասաց Յուրի Մինասյանը։


Black Star Burger-ին կից՝ նույն հասցեում կգործի նաև ժամանցի մեկ այլ վայր՝ ակումբ հատուկ ակտիվ և երաժշտական ժամանցի սիրահարների համար։

«Նախատեսվում է նաև ժամանցի ակումբ բացել, բայց ներքևի հարկում։ Սա գիշերային ակումբ չէ, կլինի հետաքրքիր ժամանցի վայր՝ մի հատվածում կլինի լաունջ, կլինեն պարեր, երաժշտություն՝ սովորական ակումբ»,- հավելեց Յուրի Մինասյանը։



Ակումբի բացման ժամկետը դեռ հայտնի չէ։ Այն կլինի ավելի ուշ, մարքետինգի մենեջերի խոսքուվ` ներկայումս առաջնայինը դեռ Black Burger-ն է։

Աղբյուր՝ Tert.am Life

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->