>

Նրանք ծանոթացել էին 1944 թվականին Տեխասում: Երիտասարդ Պեգգին սիրահարվել էր 22-ամյա օդաչու Բիլլի Հարրիսին առաջին իսկ հայացքից: շուտով սիրահար զույգն ամուսնացավ, սակայն նրանց վիճակված չէր լինել միասին:

Ամուսիններն իրար հետ անցկացրել էին ընդամենը 6 շաբաթ, երբ Բիլլիին տարան ռազմաճակատ: երիտասարդ զույգը միմյանց հրաժեշտ տվեց նավահանգստում և Բիլլին ճանապարհ ընկավ Ֆրանսիա: Դա վերջին անգամն էր, որ նրանք իրար տեսան: Տղան այդպես էլ չվերադարձավ:




Քոչարյանի զոհերը

Ոչ ոք չէր իմանում, թե ինչ է պատահել օդաչուի հետ: Մի քանի օր անց նա անհետացել էր այնտեղից, որտեղ պետք է լիներ: Պեգգին չափազանց հուսահատված էր, սակայն քանի որ ոչ մի հաստատող բան չկար, որ նա մահացել է, կինը շարունակում էր սպասել Բիլլիին:





Միայն 70 տարի անց պատերազմի տարիների արխիվից Պեգգիի հարազատներից մեկը գտավ Բիլլի ձայնագրությունը: Ճշմարտությունը, որ հանկարծակի բացահայտեց Պեգգին, ստիպեց ծեր կնոջը գնալ Ֆրանսիա:

Արխիվային ձայնագրությունները հաստատում էին, որ Բիլլիի ինքնաթիռը պայթել է Նորմանդիայում՝ ոչ շատ հեռու Լես Վենտես կոչվող քաղաքից՝ օդաչուի ծառայության անցնելուց ընդամենը օրեր անց: Այստեղ էլ հենց նա թաղվել է: Սակայն երբ կինը այցելեց իր ամուսնու գերեզմանին, չէր սպասում, որ նման անակնկալի կհանդիպի:


Պարզվեց, որ փոքրիկ Լես Վենտես կոչվող քաղաքում Բիլլի Հարրիսոնը ոչ միայն հերոս էր, այլև ինքնազոհաբերության սիմվոլ: Նրա պատվին քաղաքում փողոց էին անվանակոչել, որտեղով ամեն տարի անցնում է հաղթական շքերթը, իսկ գերեզմանին մշտապես լինում են թարմ ծաղիկներ:

Ինչպես է ամերիկացի հասարակ օդաչուն դարձել ֆրանսիական փոքր քաղաքի բնակիչների համար հերոս և հետմահու պարգևատրվել արիության մեդալով, այդ մասին կինն իմացավ շատ ուշ:



Բիլլիի ինքնաթիռին հարվածել են Լես Վենտեսի մոտակայքում: Գիտակցելով, որ չի փրկվի, երիտասարդ օդաչուն փորձել է հնարավորինս թեքել սրընթաց կերպով ընկնող ինքնաթիռի ուղղությունը, որ խաղաղ բնակիչները հանկարծ չտուժեն և վառվող ինքնաթիռը ամբողջ ուժով հեռացրել է քաղաքից՝ ընկնելով անտառում:

Իմանալով ամուսնու ողբերգական մահվան մասին՝ Պեգգին ամեն տարի այցելում է նրա գերեզմանին: Այնտեղ նա հանդիպել է 91-ամյա Գի Սուրլոուին՝ ավիավթարի միակ կենդանի վկային: Ուղղակի անհավանական է Բիլլի սխրագորխությունը, երբ մահվան շեմին երիտասարդ օդաչուն հասցրել է մտածել խաղաղ բնակչության կյանքի մասին:

Իսկ Պեգգին ստիպված է եղել սպասել նրան ամբողջ կյանքում: Հաղորդակցման խնդրի պատճառով կինը 70 տարի չի իմացել, որ Բիլլին թաղված է ֆրանսիայում: Նա այդպես էլ չի ամուսնացել՝ մտածելով՝ ուր որ է ամուսինը կվերադառնա: Չնայած ողբերգական պատմությանը՝ Պեգգին այդ տարիքում կարողացել է ֆրանսիական փոքրիկ քաղաքում հարմարվել և մտերմանալ տեղի բնակիչների հետ:

Աղբյուր՝ Hayinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->