>

Կենդանակերպի նշանների որոշ ներկայացուցիչներ աչքի են ընկնում մաքրասիրությամբ, իսկ որոշները թափթփվածությամբ, փնթիությամբ: Վերջինները, սակայն, չեն սիրում, երբ նրանց փնթի ու թափթփված են համարում: Նրանք նախընտրում են իրենց ստեղծագործական մարդկանց անվանել, իսկ իրենց շրջապատը բնութագրում են որպես ստեղծագործական խառնաշփոթ:

Կարիճներ




Քոչարյանի զոհերը

Կարիճի հյուրերը կարող են մտածել, որ նրա լավագույն ընկերը պարոն Պոպերն է: Նրա տունը փայլում է: Սակայն, երբ նրանք հեռանում են, Կարիճը մոռանում է մաքրության մասին:


Սա եսասեր նշան է, և եթե նա մտածում է, որ այսօր հոգնած է, ապա նույնիսկ սպասքը լվանալու գրոծը կթողնի հաջորդ օրվան:  Եվ դա լավագույն դեպքում: վաղը վաղը կտեղափոխի սպասքը: Եվ դա լավագույնն է: Կարիճները կարծում են որ իրերի ամենահարմար տեղը աթոռն է, իսկ նրա պահարանից ոչինչ հնարավոր չէ գտնել, թեև նա համոզված է, որ այնտեղ կարգուկանոն է տիրում:





Աղեղնավոր

Աղեղնավորը շատ էներգետիկ և ակտիվ նշան է, բայց միևնույն ժամանակ կազմակերպված չէ: Մաքրությամբ զբաղվելիս, նա միաժամանակ երաժշտություն է լսում,, դիտում է հեռուստատեսությամբ ցուցադրվող  հետաքրքիր որևէ ծրագիր: Հետևաբար, մաքրության արդյունքները դժվար թե գոհացուցիչ լինեն:


Նա ափսոսում է  ժամանակ տրամադրել մաքրության համար: Ինչու վատնել  կյանքը սառնարանից փոշին մաքրելու  վրա, եթե այդ ընթացքում կարելի է հետաքրքիր բանով զբաղվել:

Առյուծ

Առյուծները ստեղծագործ մարդիկ են:  Նրանք օրերը չեն պլանավորում: Նրանց հետաքրքրում են ճանապարհին հանդիպած մարդիկ ու իրադարձությունները:  Առյուծը պարզապես չի նկատում խառնաշփոթ ու թափթփված վիճակը:  Միևնույն ժամանակ, Առյուծները շատ  ուշադիր են հագուստի նկատմամբ, տան գորգի վրա մեծ ու խոշոր աղբն ու փոշին չեն նկատի, բայց հագուստի վրա փոքրիկ թելը նրանց կարծիքով կարող է փչացնել իր հրաշալի կերպարը:



Կշեռք

Կշեռքները երկակի նշան են: Մի կողմից, Կշեռքները սիրում են, երբ իրենց շուրջը ամեն ինչ գեղեցիկ է: Մյուս կողմից, նրանք չեն սիրում իրենց մաքրությամբ զբաղվել, քանի որ մաքրելու ընթացքում նրանք  ստիպված պետք է գործ ունենան  կեղտի ու փոշու հետ: Կշեռքները գերադասում են  մաքրության գործը դնել մեկ ուրիշի ուսերին:

Այծեղջյուր

Այծեղջյուրները լվանում և սրբում են այն ամենը, ինչ տեսնում են: Նրանց սենյակում ամեն ինչ իր տեղում  է և կարելի է ասել մաքուր: Բայց   եթե  փորձեք բացել մառանի դուռը կամ  պահարանը, ապա կտեսնեք վերին աստիճանի թափթփվածություն:

Այդպիսին են նաև  հագուստի հարցում: Արտաքնապես Այծեղջյուրները շատ կոկիկ են: Բայց նրանց գրպաններում , պայուսակի մեջ խառնաշփոթ է տիրում,  իսկ գեղեցիկ փայլեցված կոշիկները կարող են հագնել  ծակ գուլպաներով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->