>

Գաղտնիք չէ, որ հյուրանոցները ամենամարդաշատ վայրերից մեկն են և բնականաբար նմանատիպ վայրերում հնարավոր չէ ապահովել և պահպանել խիստ մաքրություն: Նույնիսկ ամենաբարձրակարգ հյուրանոցները կարող են առողջության համար վտանգ պարունակել: Օրինակ դուք հյուրանոցից կարող եք ձեզ հետ տանել փայտոջիլ:

Հյուրանոցի համարում և ընդհանրապես հոյւրանոցում մի օգտվեք ճամպրուկների համար նախատեսված փայտյա հարմարանքներից կամ հենարաններից: Նույնիսկ եթե դա շատ գեղեցիկ և շատ խնամված տեսք ունի:




Քոչարյանի զոհերը





Փայտոջիլները շատ են նիրում փայտ և փայտոջիլները հեշտությամբ տարածվում են ճամպրուկների միջոցով: Կարող եք օգտվել մետաղական հարմարանքներից, փայտոջիլները մետաղ չեն սիրում:

Երբեք մի օգտվեք հյուրանոցային ծածկոցներից և եթե դրա կարիքը զգում եք, ապա այնպես արեք, որ մերկ մարմնին չդիպչի: Շատերի կարծիքով, հոյւրանոցներում ամեն այցելուից հետո ծածկոցները թարմացվում են, լվացվում են, բայց դա այդպես չէ, հատկապես էժան հյուրանոցների պարագայում: Ընդ որում, աստղերի քանակն ու բարձր արժեքն էլ չեն երաշխավորում բացարձակ մաքրություն: Շատ հաճախ այդ ծածկոցները լվացվում են միայն դեպքում, երբ դրանց վրա որևէ հետք է նկատվում:


Երբեք մի օգտվեք հյուրանոցի համարներում տեղադրված փոքրիկ սրբիչներից, դրանք հաճախ օգտագործվում են շատ այլ նպատակներով, ոչ մի դեպքում դրանով մի մաքրեք ոչ ձեռքերը, ոչ էլ մարմնի որևէ այլ հատված: Եթե համարում եք ճաշում երբեք ձեռքերով մի դիպեք հեռուստացույցի հեռակառավարման վահանակին:



Ընդհարապես ցանկացած հյուրանոցում, նույնիսկ լյուքս համարում, ամենակեղտոտ առարկաներն են վահանակները լամպի անջատիչը հեռախոսափողը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->