>

«Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանի համոզմամբ՝ սերը կյանքի շարժիչ ուժն է։ Արենան հաստատում է՝ սիրում է և սիրված է։ Թեև աձնական կյանքի մասին շատ խոսել չի սիրում, հաստատեց Tert.am Life-ի տեղեկությունը, որ ընտրյալ ունի։

«Միայն կասեմ, որ ընկեր ունեմ, բայց նա Հայաստանում չի ապրում: Մենք միմյանց ճանաչում ենք արդեն 4 տարի: Երկար ժամանակ մեր միջև զուտ ընկերական շփում էր, ընդամենը մեկ տարի է, ինչ մեր հարաբերությունները դարձել են սիրային»,– ասաց Արենան ու նկատեց, որ ընկերությունից սիրո վերաճած հարաբերություններն ավելի ամուր են լինում, քանի որ միմյանց բավականին լավ են ճանաչում: Նրա խոսքով, ի սկզբանե իրար ճանաչել ու ընկալել են մարդկային որակների շնորհիվ:

«Հեռվից ենք ճանաչել իրար, ընկերացել, մեր հանդիպումը միայն նախորդ տարվա ամռանը կայացավ Երևանում: Տեսնենք, թե ինչպիսին կլինի ընթացքը: Շատ եմ կարևորում ընտանիք կազմելը, բայց ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել»,-ասաց նա:




Քոչարյանի զոհերը

Նրա բնորոշմամբ՝ սերն առաջին հերթին պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա: «Հասուն տարիքի սերը միանգամայն պետք է տարբերել մանկական սիրուց: Այս փուլում սերը ենթադրում է հարգանք միմյանց նկատմամբ: Բնավորության գծերի համընկնումը և մշտապես ուշադրության կենտրոնում լինելը ցանկացած կնոջ համար հաճելի է»,-նկատեց նա:





Արենան ընդգծեց, որ ընկերն իրեն աջակցում է բոլոր նախաձեռնություններում թե՛ մոդելային գործունեության ու թե՛ բարեգործական ծրագրերի: «Նա ինձ միշտ աջակցել է ու քաջալերել է որպես ընկեր, Գեղեցկության մրցույթների մասնակցելու ընթացքում էլ սատարում էր: Ինքը շատ բարի մարդ է և ինձ համար հոգեպես ծանր պահերին էլ միշտ աջակցել է ինձ»:

Գեղեցկուհու տիտղոսակիրն ասում է` սեր պետք է լինի կյանքի բոլոր իրավիճակներում, սերն է կյանքի շարժիչ ուժը, և դա պրոյեկտում է նաև կարիքավոր մարդուն աջակցելու ու բարեգործություն անելու հետ, ինչով էլ ինքը զբաղված է այս շրջանում:


Արենայի խոսքով` բարեգործությամբ զբաղվելն իր կյանքի կարևոր ձեռքբերումներից մեկն է։ Արենան վստահեցնում է` բարեգործությամբ զբաղվելն իր կյանքի երազանքն է եղել, իսկ Գեղեցկուհու տիտղոսի ներքո դա անելը կրկնակի հաճելի է: Նա այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին, հանդիպել մանկատան սաների հետ:



«Ես շատ ուրախ եմ, որ ունեմ այս տիտղոսը և կարող եմ այդ տիտղոսի ներքո անել մի շարք գործեր, որոնք նախկինում, միգուցե, չկարողանայի անել: Միշտ ցանկացել եմ բարեգործությամբ զբաղվել և անչափ ուրախ եմ, որ հիմա ունեմ այդ հնարավորությունը, կարող եմ թեկուզ չնչին չափով աջակցել հատկապես երեխաներին, որոնք ունեն դրա կարիքը:

Շատ եմ ցանկանում ավելի մեծ թվով մարդիկ աջակցեն ինձ այս գործում։ Խոսքս ամենևին գումարային օգնության մասին չէ, կարելի է նաև սնունդ, հագուստ ու անհրաժեշտ այլ պարագաներ տրամադրել կամ պարզապես իրենց ներկայությամբ հոգեպես աջակցել»,-ասաց նա և նշեց, որ մտադիր է շարունակել նմանատիպ հանդիպումները, այցելել նաև սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքներին:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->