>

Տաթև Սարգսյանը երեկ դարձավ 27 տարեկան: Դերասանուհին օրն անցկացրել է ամենամտերիմ ընկերուհիների հետ, որոնց ձեռք է բերել կյանքի տարբեր փուլերում, իսկ BlogNews.am-ը ֆիքսել է հետաքրքիր դրվագները:  

«Ծնունդս առաջինը հայրս է շնորհավորել, նրա յուրաքանչյուր խոսք, բարեմաղթանք շատ կարևոր է ինձ համար: Յուրաքանչյուր տարի մեկ այլ ոգևորությամբ եմ սպասում նրա խոսքերին, որովհետև գիտեմ՝ անգամ եթե ինչ-որ բանի մասին չխոսեմ, չասեմ, նա գիտի՝ ինչ եմ պահում իմ սրտում: Նրա բարեմաղթանքներն ինձ ուժ են տալիս, վստահություն և հավատ»:  

Տաթևը ծնունդը նշել է Երևանի ժամանցի վայրերից մեկում, որին ներկա էին բացառապես աղջիկներ: Ասում է՝ նրանց հետ անհոգ է. «Ուրախ եմ, որ հենց նրանք էին իմ կողքին։ Ցավոք, շատերը չկարողացան գալ:Ներկա էին նաև այն մարդիկ, որոնց ես երկար տարիներ ճանաչում եմ, ովքեր իմ սրտում են և դարձել իմ կյանքի մի մասնիկը, ովքեր ամեն անգամ ինձ կարծես յուրովի են բացահայտում, ինչի համար շատ ուրախ եմ: Նրանք այն մարդիկ են, որոնցից սովորելու շատ բան ունեմ։ Իսկապես ինձ հաջողակ մարդ եմ զգում, երբ կողքիս այս մարդիկ են»:




Քոչարյանի զոհերը





Դերասանուհու ընկերները տարբեր ոլորտից են, ասում է՝ այդ առումով բավականին հաջողակ է, քանի որ կողքին լավ և սրտաբաց մարդիկ են. «Երբ նոր էի եկել Հայաստան, ոչինչ չունեի, ոչ ոք չունեի անգամ չէի պատկերացնում՝ ինչով եմ ուզում զբաղվել:Ես ինձ հաջողակ մարդ եմ զգում, թե իմ աշխատանքում, թե իմ ընկերների շրջապատում: Երբեմն ստանում եմ զանգեր իմ հին ընկերներից, ովքեր, տեսնելով իմ հաջողությունները, շնորհավորում են ինձ: Ես վստահ եմ, որ կյանքը քեզ չի հանդիպեցնում այն մարդկանց հետ, ովքեր չպետք է լինեն քո կյանքում:

Պարզապես պետք է պատրաստ լինես, որ գուցե հետո որոշ մարդիկ գնան, դու էլ գնաս նրանց կյանքից: Ուզում եմ խոսել Անելյայի մասին, ով կես տարվա ընթացքում դարձավ ինձ համար շատ մտերիմ մարդ, նրան շատ մոտ եմ ընդունել սրտիս: Իսկապես ուրախանում եմ, որ ունեմ իր պես մարդ իմ կողքին, ով իր աշխարհայացքով, իր խոսքով ինձ մշտապես զարմացնում է, և այդ ամենը՝ ընդամենը 18 տարեկանում»:

Տաթևի համար փետրվարի 22-ը զուտ իր ծննդյան օրը չէ, դա առավել է, քան պարզապես օր. «Սա պարզապես առիթ չէ ինձ համար, ես տոնում եմ իմ լույս աշխարհ գալու գաղափարը:Պետք է գիտակցել, թե ինչքան կարևոր երևույթ է, երբ դու հասկանում ես, որ այս աշխարհի մի մասն ես կազմում: Ես ավելի խորն եմ պատկերացնում ծնունդ ասվածը: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր այդ օրը չեն սիրում։ Ես միշտ նշում եմ։ Նայում եմ ծնողներիս և հասկանում, որ իրենց սիրուց ծնված մարդ եմ և այդ առիթը ես չեմ կարող չնշել»:


«Ինձ թվում է՝ մենք հենց երազանքներով ենք տարբերվում մեկս մյուսից։ Երազանքներ կան, որոնք դառնում են նպատակներ: Դու կարող ես սեփական ձեռագրով ստեղծել քո հորինված աշխարհը: Պետք է երազել, պետք է հավատալ, և կարող են այնքան անսպասելի բաներ լինել, որ դու անգամ չէիր պատկերացնում»:

Տաթևն իրեն մաղթում է շարունակել կյանքին նայել սեփական աչքերով. «Վերջին շրջանում ես հասկացա, որ ինձ սիրում և ընկալում են իմ սեփական ձեռագրի շնորհիվ: Զգում եմ, թե իմ հի ու նոր ընկերներն ինչ ջերմությամբ են ինձ նայում, երբ խոսում ենք ինչ-որ բանի մասին, ասում են, թե որքան եմ փոխվել: Մեծ ձեռքբերում եմ համարում, որ հղկվել եմ, կոփվել: Երբեմն ափսոսում եմ, որ շատ երկար ժամանակ էր պետք դրա համար: Գուցե այս ամենին կարողանայի հասնել քսանմեկ տարեկանում, բայց կարծում եմ՝ ժամանակը ճիշտ պահին է գալիս: Այս տարի ես լիարժեք հավաքված եմ»:



Աղջիկների կյանքում գալիս է մի տարիք, երբ կենաց խմելիս ասում են՝ դե, այս տարի ամուսնանաս: Տաթևը նշում է, որ նման կենացները և բարեմաղթանքները սկսվել են դեռ անցած տարվանից. «Հատկապես հին ընկերներիցս ոմանք գրում են․ «Տաթ, չե՞ս ամուսնացել, չե՞ս ամուսնանում»:

Իհարկե, գալու է այդ գեղեցիկ օրը, ես պատրաստ եմ իմ կյանք թողնել այդ տաք մթնոլորտը, դեպի նոր ընտանիք գնալու ճանապարհն անցնել և կարծում եմ՝ կյանքն ինձ դա էլ կպարգևի: Պատրաստ եմ ընտանիք ստեղծել, պատրաստ եմ երեխաներ ունենալու մասին մտածել։

Վերջին կես տարվա ընթացքում ավելի եմ կենտրոնացել այդ ամենի վրա, իսկ մինչ այդ պետք էր ապրել կյանքը, զարգանալ այնքան, որ դու կարողանաս գիտակցել, թե որքան կարևոր բան է որևէ մեկին սեր նվիրել, լիցաքվորվել և կյանքդ գեղեցկացնել»:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->