>

Բավականին դժվար է ՌԴ-ում հասնել արդարության, ու մի ուժով չէ, որ դա կարող է տեղի ունենալ, բավականին մեծ ջանքեր են գործադրվել, որ ես ազատվեմ ու իմ պայքարը տանեմ ազատությունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով հայտնել է նոյեմբերից Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը:




Քոչարյանի զոհերը

«Շնորհակալ եմ բոլորից, ովքեր մասնակցել են ստորագրահավաքին, որի շնորհիվ ես այսօր գտնվում եմ ազատության մեջ: Բավականին ծանր պայմաններ էին, բայց դժվարություններն առջևում են: Ունենք պայքար դատարաններում, համոզված եմ, որ արդարությունն իմ կողմն է: Ես իմ ամեն մի քայլի համար կարող եմ ստորագրել»,- ասաց նա:





Պլաստիկ վիրաբույժը շեշտեց, որ այսօրվա դրությամբ իրենց պակասում է դատաբժշկական փորձաքննությունը: «Հենց կլինի դատաբժշկական փորձաքննությունը, պարզ կլինի` ով ինչում է մեղավոր, ես համոզված եմ, որ անմեղ եմ»,- ասաց նա և հավելեց, որ մի քանի օր է, ինչ ազատության մեջ է:




Հիշեցնենք, որ Գևորգ Ստեփանյանի, ինչպես և ևս 2 բժշկի նկատմամբ, Ռուսաստանում հարուցված է քրեական գործ՝ մոսկովյան մասնավոր կլինիկայում քթի վիրահատության ենթարկված Կարոլինա Սարգսյանի առողջությանը անզգուշությամբ վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->