>

«Նիկոլ Փաշինյանի օրոք նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 20 օր առաջ միաձայն դրական եզրակացություն է տալիս ռեկտոր Արամ Սիմոնյանին 20 օր անց հայտարարում է ռեկտորին անվստահություն հայտնելու գործընթաց»,-Politik.am-ի հետ զրույցում ասում է հրապարակախոս Նարեկ Մալյանը: Ըստ իր տեղեկությունների՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին սպառնացել են, փորձել են համոզել, ազդել, որպեսզի անվստահություն հայտնեն ռեկտոր Սիմոնյանին:

Մալյանի խոսքով՝ անզեն աչքով էլ երևում է գործընթացի հապճեպություն, գաղտնի գործընթացների իրականացում:  Այդ ամենի հետ մեկտեղ՝ Արամ Սիմոնյանի հրաժարականի դեպքում հավանական թեկնածուի անունը չեն հայտարարում.«Օդում կախված լուրեր կան, որ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ամիսներ առաջ իր աշխատասենյակում հանդիպած տրանսվեստիտ Կարաբինային կնշանակի ԵՊՀ ռեկտոր, և ես որևէ հիմք չունեմ այդ լուրերին չհավատալ»:




Քոչարյանի զոհերը





Մեր հարցին, թե արդյո՞ք ԵՊՀ-ում տեղի ունեցած ապօրինությունները, որոնց մասին հայտնեց ՀՀ ոստիկանոությունը, հիմք չեն տալիս պահանջել Արամ Սիմոնյանի հրաժարականը, Մալյանը պատասխանեց.«Ես ուսումնասիրությունների համար հանդիպումներ եմ ունեցել իրավաբանների հետ, քննարկել եմ ԵՊՀ-ի հետ կապված բոլոր հարցերը իրավական տեսանկյունից, և հավատացնում եմ՝ այնտեղ որևէ հիմք չկա ռեկտորի հրաժարականը պահանջելու համար: Կան միայն մերկապարանոց հայտարարություններ, որոնք արվում են նրա համար, որպեսզի ֆոն ապահովեն ԵՊՀ-ում իրենց ուզած ձևախեղումների համար»:


Մալյանը շեշտում է նաև, որ հարցն Արամ Սիմոնյանը չէ.«Եթե գործընթացը պարզ, թափանցիկ ու տրամաբանական լիներ, ինձ համար միևնույն կլիներ՝ Արամ Սիմոնյանը կմնա՞ ռեկտորի պաշտոնում, թե՞ ոչ: Մի օր փոխվելու է: Հարցը ԵՊՀ-ի ձևախեղումն է: Ինքս էլ այսօրվանից դադարեցնում եմ իմ աշխատանքը ԵՊՀ-ում, որ սուբյեկտիվ վերաբերմունքի մեջ չմեղադրեն»:



Նարեկ Մալյանը պատրաստվում է հերթով հանդիպել հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ պարզելու՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ իրենց վրա ճնշում են գործադրել:

Վաղը՝ փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին պատրաստվում են համակիրներով և հարցով հետաքրքրված անձանցով հանդիպում կազմակերպել ԵՊՀ-ում՝ քննարկելու իրավիճակն ու հետագա անելիքները:

Աղբյուր՝ Politik.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->