>

Պատմություն, որը սկսվեց 2007 թ., երբ 35-ամյա Էշլի Հելֆորդը սպասում էր իր առաջնեկին: Կնոջ բժիշկները նրա պարանոցին հանկարծակի առաջացած ելուստը վարակի հետևանք համարեցին:

Հակաբիոտիկները վերացրին խնդիրը, բայց որոշ ժամանակ անց ելուստը վերաճեց: Այդ ժամանակ բժիշկները ենթադրեցին, որ ելուստը քար է թքագեղձում: Կես տարի անցավ, բայց ելուստը չէր վերանում: Ընդհակառակը, դարձավ ցավոտ և կոշտ:




Քոչարյանի զոհերը

Կնոջը բիոպսիա արեցին: Քաղցկեղ հայտնաբերվեց: Նորությունից 4 օր անց Էշլիին ծննդաբերության խթանում արեցին: Փոքրիկ Հարլին ծնվեց հղիության 33-րդ շաբաթում: Երեխան առողջ է:





Ծննդաբերությունից կարճ ժամանակ անց բժիշկները հեռացրին Էշլիի՝ թենիսի գնդակին մեծության ուռուցքը: Սակայն վիրահատությունից հետո նա սկսեց սարսափելի գլխացավերով տառապել, աչքերի առաջ մշտապես պատկերը կրկնակի էր երևում:

Տոմոգրաֆիայի արդյունքում Էշլիի ուղեղում քաղցկեղային ուռուցք հայտնաբերվեց, թոքերում և լյարդում՝ ավելի փոքր ուռուցքներ: Կարծես հույս չկար… Սակայն էշլին չհանձնվեց:


Օր-օրի նրա վիճակը վատանում էր. աջ աչքը չէր բացվում, գլխացավերը խենթացնում էին, կինը հազիվ էր կարողանում վեր կենալ անկողնուց: Բայց պայքարում էր: Որոշ ժամանակ անց զննությունն անհավանական արդյունք ցույց տվեց. քաղցկեղը նահանջել էր:

Հիվանդությունից հետո Էշլին խնդիրներ ունի շնչառության, մարսողության հետ, քրոնիկական գլխացավեր, աչքերի կտրող ցավ, դաշտանադադար: Կինն այլևս չէր կարող երեխաներ ունենալ:



Սակայն հերթական զննության ժամանակ Էշլին իմացավ, որ հղի է: Փոքրիկ Գրեյսի ծնունդից հետո զույգը ևս մեկ երեխա ունեցավ: Բժիշկներն Էշլիի առողջացումը հրաշք են համարում:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->