>

Չիչխանը շատ համեղ ու տարածված մթերք է, սակայն քչերը գիտեն, որ այն նաև անչափ օգտակար է առողջության համար: Չիչխանի յուղն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և դրական ազդեցություն է ունենում լյարդի ճարպային փոխանակման գործընթացի, ինչպես նաև սրտամկանում տեղի ունեցող դիստորֆիկ գործընթացների վրա:


Բացի այդ, այս յուղն օգտագործվում է որպես վերքամոքիչ միջոց և շատ օգտակար է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանության ու ավիտամինոզների դեպքում: Սակայն հարկավոր է հիշել, որ այս յուղը հակացուցված է սուր խոլեցիստիտից ու ենթաստամոքսային գեղձի հիվանդություններից տառապող մարդկանց:








Քոչարյանի զոհերը

Այս բույսի հյութն օժտված է բակտերիասպան հատկությամբ: Բացի այդ, այն նպաստում է լեղու և մարսողական ֆերմենտների արտադրմանն ու բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը:


Շատ օգտակար է նաև չիչխանի պտուղների եփուկը, որը խորհուրդ է տրվում օգտագործել շաքարային դիաբետի և ռևմատիզմի ժամանակ:



Չիչխանի մուրաբան, մորսը, ինչպես նաև շաքարավազով տրորված պտուղները խորհուրդ է տրվում օգտագործել օրգանիզմում վնասակար խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում և աթերոսկլերոզի կանխարգելման համար:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->