>

Շտապ օգնության մեքենան գալիս է կանչ գրանցած մարդկանց տուն: Մանկաբարձ բժիշկների բրիգադան տեսնում է կնոջ, ով արդեն հղիության վերջին շրջանում է, պիտի այսօր կամ վաղը ծննդաբերի: Հենց այդ կինն է նրանց առաջ բացում դուռը:

Կնոջը հետազոտելուց հետո բժիշկներն ասում են, որ ծննդատուն գնալու ժամանակն է:




Քոչարյանի զոհերը

Կինն ասում է.





-Սպասեք, իրերս հավաքեմ,-և գնում է կողքի սենյակ:

30 վարկյանից նա դուրս է գալիս և արդեն առանց փորիկի…իսկ գրկին էլ նորածին երեխա: Լուռ գնում է դեպի խոհանոց, սկսում է երեխային կերակրել:

-Ըըըը….ներեցեք….դուք ե՞րբ հասցրեցիք….


Պատասխանն ավելի հետաքրքիր էր՝ միայն զարմանքից կլորացած մեծ աչքեր:

Բուժքույրը որոշում է, որ իրենք խելագարվել են, իսկ ավագ բժիշկն էլ սկսում է հիշել բժշկության մեջ գրանցված բոլոր զարմանալի դեպքերը:



Իսկ հետո սենյակից դուրս է գալիս….հենց նույն արտաքինով կին, բայց…երեխայի փոխարեն մեծ փորիկով, իսկ ձեռքն էլ մեծ տոպրակ:

Բժիշկները հասկանում են, որ իրենց հետ իսկապես մի բան այն չէ…

Բայց բարեբախտաբար շատ շուտ պարզվում է, որ նրանք զույգ քուրեր են, մի քույրը մեկ շաբաթ առաջ է ծննդաբերել, իսկ մյուսը հիմա է պատրաստվում:

Աղբյուր՝ Info-arm

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->