loading...

Հինգ հայ դերասան, որոնց պատճառով այս ֆիլմերը ձախողվել են. ՖՈՏՈ

Համաձայն եք, չէ՞, որ հայկական ֆիլմերը՝ կլինեն դրանք սերիալներ կամ գեղարվեստական ֆիլմեր, միշտ կախված են դերասաններից և, իհարկե, նրանց լավ խաղից:
Լինում են դեպքեր, երբ ֆիլմը վատն է լինում, բայց դերասանի հաշվին այն նայվում է, այսինքն՝ նայում են դերասանի համար։

loading...

Լևս Դավթյան: «Ես եմ» ֆիլմը նվիրված է Հայոց բանակի 20-ամյակին: Բավականին լավ նկարահաված ֆիլմ, հետաքրքիր սյուժեով և դերասաններով: Ստեղծագործական կազմը երևի ֆիլմում ամեն ինչ հաշվարկել էր՝ բացի գլխավոր դերակատար Լևսիրից: Օրինակ՝ ես զարմանում եմ՝ ինչպես կարելի էր նման լուրջ ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը վստահել միջին մակարդակի դերասանի, ով այդպես էլ իր խաղով դեռևս չի տպավորել հանդիսատեսին: Հետաքրքիր է, որ ֆիլմը հիշվել է, բայց Լևսիրի անբնական խաղը՝ ոչ:


Արտյոմ Կարապետյան: Ուրեմն՝ Արտյոմ Կարապետյանը երկար ժամանակ հեռուստատեսությամբ չէր երևում, և նա իր մասին հիշեցրեց «Դե տժժա» ֆիլմով, որտեղ գլխավոր դերակատարներից էր: Արտյոմին հիշողները, վստահ եմ, լավ էլ հիշում են «Վերվարածներից», որտեղ նա իր խաղով շատերին ծիծաղեցնում էր: Կարծում եմ՝ «Դե տժժա» ֆիլմում նրան ընդգրկել էին միայն նրա համար, որ գյումրեցուն հայտնի հումորով փայլի, բայց նրան դարձրել էին խեղկատակ, որի արդյունքում տուժեց ֆիլմը:

Անի Երանյան: Դերասանուհի Անի Երանյանին հաճախ են մեղադրում սառը և առանց էմոցիայի խաղալու մեջ։ «Խաղ իմ կանոններով» ֆիլմը փաստում է այդ մասին: Իհարկե, ստեղծագործական կազմը փոքրիկ PR քայլի էր գնացել՝ ֆիլմում ընդգրկելով Անիի նախկին սիրելի Մովսես Երեմյանին, բայց այդ փաստն էլ չփրկեց, որպեսզի դերասանուհին լավ խաղա և գրավի հանդիսատեսին:

Իվետա Մուկուչյան: Տեսնես ո՞ւմ գաղափարն էր ֆիլմում նկարահանել Իվետա Մուկուչյանին, այն էլ՝ միանգամից գլխավոր դերում: Ոչինչ չունեմ Իվետայի դեմ, հրաշալի երգչուհի է, գեղեցիկ աղջիկ, բայց ոչ դերասանուհի: Ի դեպ՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը Իվետայի համար դեբուտային էր, բայց, փաստորեն, ոչ վերջինը: Այս ֆիլմում շատ խանգարում էր Իվետայի՝ գերմանացուն հատուկ սառնությունը և ակցենտը, որը մինչև վերջ թույլ չէր տալիս հավատալ նրա անկեղծ խաղին:

Էթերի Ոսկանյան: Դերասանուհի Էթերի Ոսկանյանին ինչ հիշում եմ, միշտ դրական կերպարում է խաղում, երևի նրա դեմքն է այդպիսին, որ ռեժիսորները նրան բացասական դերում չեն տեսնում: Դերասանուհին «Սիրո գործակից» ֆիլմում էլ դրական կերպարում է՝ թենիսիստուհի: Ամբողջ ֆիլմի ընթացքում զայրացնում էր դերասանուհու այդքան ճիշտ և անթերի լինելու փաստը, բարիությունը:


Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...