>

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Հասմիկը բոլորել է 24-ամյակը։ Դերասանուհին օրվա առթիվ նախապես ոչինչ չէր ծրագրել, բայց օրը լի է եղեկ անակնկալներով։ Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկը պատմեց օրվա, նվերների ու գործընկերների անակնկալների մասին։

«Ծննդյանս օրվա ընթացքը պլանավորված չէր: Այն ամենը, ինչը եղել է օրվա ընթացքում, անակնկալների տեսքով էր։ Առաջինն ինձ շնորհավորեցին ծնողներս։ Ամեն տարի ծննդյանս օրը մայրս սեղան է պատրաստում և գիշերը 12:00-ին նշում ենք, ինչպես Նոր տարին։ Այս տարին ևս բացառություն չէր»,- ասաց Հասմիկը։

Դերասանուհին նշեց, որ երբեք չի պլանավորում, թե ինչպես է անցկացնելու ծննդյան օրը, չի էլ մտածում այն նվերների մասին, որոնք կցանկանար ստանալ։ «Նվերների մասին չեմ մտածում, անկեղծ։ Իրականում, եթե կա մի բան, որը շատ եմ ցանկանում ունենալ, ջանում եմ ինքս գնել։ Կարծում եմ՝ ամենահաճելի բաներից մեկն է, երբ կարողանում ես ինքդ իրականացնել ցանկություններդ,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ նվերների մասին խոսել չի սիրում,- նույնիսկ չեմ սիրում, երբ որևէ մեկին նվեր եմ տանում, և նա դա բոլորի մոտ է բացում։ Կարծում եմ՝ շատ անձնական մի բան կա այդ ամենի մեջ։ Եթե ինձ նվեր են արել, ուրեմն ճանաչում են, գիտեն, որ կհավանեմ և դա արդեն իմ անձնական տիրույթում է»։




Քոչարյանի զոհերը





Եթե ցանկալի նվերի մասին Հասմիկը չի մտածել ու խոսել էլ չի սիրում, տարեդարձի անցկացման վայրի հետ կապված ունի երազանք․ «Շատերը կցանկանան ունենալ մի տարեդարձ, որը կլինի ծովափին։ Ես ծնվել եմ գիժ մարտին և շատ-շատ մեծ է ցանկությունս երբևէ տարեդարձիս օրը լինել ծովափին, հանգստանալ, ամառ ու տաք լինի։ Միշտ երազել եմ, որ տարեդարձիս շոգ լինի»,- ասաց Հասմիկը, որը, չնայած անձրևոտ եղանակին, երեկ շատ լավ օր է ունեցել։


Արևոտ եղանակ ապահովել դերասանուհու ընկերուհիները հազիվ թե կարողանային, բայց օրն անմոռանալի դարձնել նրանց մոտ հաջողվել է․ «Չնայած նախապես չէի ծրագրել ինչպես եմ նշելու օրս, ընկերուհիներս՝ այդ թվում «էլենի օրագրից» Իննան և «Շանթ» հեռուստաընկերության երկու աշխատակից ինձ համար անակնկալ էին պատրաստել ու իմ փոխարեն կազմակերպել տարեդարձս»,- ասաց Հասմիկն ու ծիծաղով նշեց, որ մյուսների հետ էլ հիմա է նշում, քանի որ դերասանուհին մեզ հետ զրուցում էր նկարահանման հրապարակից, որտեղ շարունակում էր տոնել տարեդարձը։

Եթե այս տարի տարեդարձի հաջորդ օրն է նկարահանման հրապարակում, նախորդ տարի օրը փոխվելուն պես Հասմիկին առաջինը շնորհավորել էին գործընկերները, որն ամենահիշարժանն է դարձել նրա կյանքում։



«Իմ կյանքում, անկեղծ, ամենահիշարժան տարեդարձս եղել է նախորդ տարի, երբ գիշերը 12-ին դեռ նկարահանման էինք, սցենարով էլ պետք է տարեդարձ նկարահանեինք։ Ես ժամն էլ չէի ֆիքսել ու երբ ծննդյան երաժշտություն միացավ, մտածում էի՝ դեռ նկարահանում է, բայց ոչ։ Փաստորեն, բոլորը որոշել էին անակնկալ անել և շնորհավորել տարեդարձս։ Այդ պահն իսկապես շատ տպավորիչ էր»,- ասաց դերասանուհին։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->