>

Այս կյանքում  տարբեր  մարկանց տարբեր բաներ են հարկավոր, մեկը ցանկանում է երջանիկ լինել, մեկ ուրիշը՝ շատ հարուստ,  մյուսը ուզում է լավ կրթություն ստանալ  և այլն:

Մեկի համար կարևոր է լավ վերաբերմունքն ու հոգատարությունը, մեկ ուրիշը կյանքում ամեն ինչ փողով է չափում:  Այս պատմությունը  փոքրիկ դաս է մարդկանց համար, ում համար կյանքում առաջնայինը փողն է:

Մի աղքատ երիտասարդ սիրում էր մի աղջկա, որը  ունևոր հայր ուներ: Աղջիկն ապրում էր շքեղության մեջ:  Մի օր տղան աղջկան առաջարկություն արեց և աղջիկը նրան պատասխանեց.




Քոչարյանի զոհերը





— Քո աշխատավարձի չափ գումարը ես մեկ օրում եմ ծախսում, ես չեմ կարող քիչ գումարով ապրել, դու շատ աղքատ ես և մենք չենք կարող միասին ապրել, գտիր քեզ նման մեկին և ամուսնացիր:

Սակայն տղան ողջ սրտով սիրում էր աղջկան և այդպես էլ չկարողացավ մոռանալ նրան:

10 տարի անց նրանք պատահաբար հանդիպեցին առևտրի կենտրոնում:


Նրանք սկսեցին

— Պատկերացնում ես,  ամուսինս  ամսական 16 000 դոլար աշխատավարձ է ստանում, նա շատ խելացի է:

— Ուրախ եմ, որ երջանիկ ես, — պատասխանեց նա:



Հանկարծ այդ պահին նրանց մոտեցավ  կնոջ ամուսինը.

— Օ, պարոն, ուրախ եմ ձեզ տեսնել,  թույլ տվեք ներկայացնել կնոջս, — ասաց ամուսինը:

Տղամարդը գլխով համաձայնության նշան արեց և երկու րոպե անց  հեռացավ:

— Լսիր, սիրելիս,  սա իմ տնօրենն է, պատկերացնում ես  նա 100 միլիոն գումար է վաստակում, ամուսնացած չէ, ինչ որ ժամանակ, սիրել է մի աղջկա, սակայն նա քաղքենիի մեկն է եղել, փողի մեռած ու մերժել է նրան: Պատկերացնո՞ւմ ես, որքան երջանիկ կլիներ այդ կինը նրա հետ ամուսնանալով:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->