>

Պատրաստում ենք «Էկլեր». Թեթև, փքուն, համեղ և արագ պատրաստվող բաղադրատոմս.

Խմորի համար անհրաժեշտ է




Քոչարյանի զոհերը
  • Կարագ- 100գր., Ձու — 4 հատ
  • Ալյուր-180գր.
  • Աղ- 1/2 թ/գ, Ջուր- 250 մլ.





Պատրաստումը

Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի կրեմ: Ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և նորից եռացնել: Եռացող ջրի մեջ լցնել ալյուրը, լավ խառնել և 2  րոպե եփել: Ստացված զանգվածը սառեցնել, մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել:  Կաղապարի վրա դնել յուղաթուղթ և վրան կարագ քսել:




Խոհարարական  պարկիկի օգնությամբ խմորը լցնել  կաղապարի վրա: Կաղապարը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնա: Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը չպետք է բացել: Ստացված էկլերների մեջ լցնել կրեմ, իսկ վրան, ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ:

Աղբյուրը

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->