>

Միչիգանից ընտանիքը պնդում է, որ իրենց հետապնդում է ուրվականը: Վերջերս նա մտել է՝ տեսնելու մեկ տարեկան Լիլիին, մինչ նա քնած էր մանկական սենյակում: Տեսնելով ռադիոդայակի կողմից նկարահանված կադրերը՝ ծնողները ցանկացել են որքան կարելի է արագ փախչել տնից՝ գրում է Daily Mail-ը:

Հիզեր Բրոուն՝ մեկամյա Լիլիի մայրը, նրան արթնացնելով, նրա այտին հայտնաբերել է երեք մուգ մանուշակագույն քերծվածքներ: Պարզելու համար, թե որտեղից են դրանք հայտնվել երեխայի դեմքին, Հիզերը ամուսնու՝ Ջոշ Հիգինսի հետ նետվել է դիտելու մանկական սենյակում ռադիոդայակի տեսանյութը:




Քոչարյանի զոհերը





«Լիլին քնել է ընդամենը 20 րոպե: Սկզբում մենք կարծեցինք, որ նա պատահաբար քերծել է իրեն, բայց տեսնելով նրա ձեռքերը՝ հասկացանք, որ նա չէր կարող այդքան խոր կապտամանուշակագույն քերծվածքներ թողնել: Թվում է՝ դա եղել է տան նախկին բնակչի ոգին»:

Կադրերում վախեցած մայրը տեսել է տղամարդու կիսաթափանց ուրվապատկեր, որն անցել է Լիլիի մահճակալի կողքով: Այժմ ընտանիքն ակտիվորեն փնտրում է տեղափոխման նոր վայր, մանավանդ որ դա առաջին դեպքը չէր, որ տանը անբացատրելի բաներ էին կատարվում: Հիզերը պատմել է, որ լսել է ճիչեր, ոտնաձայն, ծիծաղ և նույնիսկ արթնացել է տղամարդու փնթփնթոցից:




Հիզերը և Ջոշը դիմել են պարանորմալ երևույթների հետազոտողներին, որոնք հաստատել են, որ տանը տեղի է ունեցել ինչ-որ արտառոց բան: Ի հավելումն՝ նրանք ասել են, որ տան նախկին տիրուհին մահացել է տանը՝ կոտրելով ազդրը և չսպասելով օգնության, իսկ նրա եղբայրը եղել է շիզոֆրենիայով հիվանդ և մահացել է քրոջ մահից մի քանի տարի անց:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->