>

«Խմելի-սունելի». BlogNews.am-ի նոր խորագիրը պատմում է հայտնի կանանց խոհանոցային գաղտնիքների, հմտությունների, թուլությունների ու նախասիրությունների մասին։ Ի՞նչ են ուտում ու ինչքա՞ն, որպեսզի չգիրանան, ինչպիսի՞ն են նրանք գազօջախի առջև, սիրո՞ւմ են անձամբ պատրաստել, թե՞ ոչ։ Մեր «հերոսները» պրոֆեսիոնալ խոհարարներ չեն, սակայն կարողանում են լավագույնս ինքնարտահայտվել հենց խոհանոցում: Շարքի առաջին պոզիտիվ հյուրն Իլոնա Նուրբեկյանն է։ Դերասանուհին, պարզվում է, իմպրովիզների սիրահար է և ուտում է բացառապես այն ամենն, ինչը ուտելու է։ BlogNews.am-ը որոշել է փորձության ենթարկել նրան։

Դերասանուհին  ներկայացրել է իր ֆիրմային բաղադրատոմսով հետաքրքիր ճաշատեսակն ու լուսանկարվել մեր գունեղ ֆոտոշարքում։  

— Իլոնա, որքա՞ն հաճախ ես լինում խոհանոցումսիրո՞ւմ ես փորձարկումներ անելնոր,անսովոր ճաշատեսակ հորինել։

— Չէի ասի ամեն օր, բայց հաստատ կիլոմետրերով հեռու չեմ խոհանոցից։ Ըստ իս՝ կնոջ տեղը խոհանոցում է և անկողնում (կեսկատակ-կեսլուրջ)։ Պատրաստել, մանավանդ համեղ, պարտավոր է յուրաքանչյուր կին։ Այո՛, շատ եմ սիրում փորձարկումներ անել։ Երբ ես խոհանոցում եմ, արվեստ է ծնվում, անունն էլ՝ աբստրակտ։ Ես առհասարակ անսովորի որսորդն եմ։




Քոչարյանի զոհերը

— Քո խոհանոց մտնելուց հետո քանի՞ անգամ է չարը խափանվում։

— Չարը տեղ չունի էլ իմ կյանքում, ես նրան վերացրել եմ հիմնովին ու վերջին մեկ տարին միայն վայելում եմ բարին ու կոկիկը։ Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ կենցաղում շատ զգույշ եմ, անփութության դեպքեր հաճախ չեն լինում, որ որևէ բան կոտրեմ խոհանոցում։


— Վերջին շրջանում առանձին ես ապրում։ Հետաքրքիր է, միայն քեզ համար պատրաստո՞ւմ ես,թե՞ նախընտրում ես դրսում սնվել կամ պատվիրել։





— Երբ ուղղակի գերադասում եմ խնայել ուժերս ու ժամանակս, նախընտրում եմ պատվիրել ուտելիքը, շատ լավ ֆիլմ գտնել ու վայելել։ Իսկ եթե տոկոսային հարաբերությամբ նայենք, 30 տոկոսը դրսում, ընկերուհիներիս հետ եմ սիրում սնվել։ Իսկ ինքս պատրաստում եմ հիմնականում առավոտյան, սիրում եմ համեղ ու օգտակար նախաճաշ։ Ու մեկ էլ այն դեպքում, երբ ընկերուհիներս են խնդրում ինչ-որ հետաքրքիր բան պատրաստել։

— Սնվելու հատուկ կանոններ ունե՞սի՞նչ ես սիրում ուտել, օրինակ, նախաճաշին։

— Սնվելու միակ անփոխարինելի կանոնն է՝ որքան հնարավոր է, օրգանիկ։ Ուտում եմ այն մթերքները, որոնք, որքան հնարավոր է, երկար կապահովեն առողջ գոյությունս։ Խմում եմ միայն թարմ քամած հյութեր, վիտամիններով հարուստ բանջարեղեն եմ շատ օգտագործում։ Ծովամթերքի մեծ սիրահար եմ։

— Այո՛, ես նկատեցի ու ինչպես հասկանում եմ սեղանին եղած մթերքներից, մեզ համար էլ այսօր քո սիրելի ճաշատեսակներից ես պատրաստելու։

— Այլ տարբերակ լինել չէր էլ կարող։ Ընտրել եմ այնպիսի ուտեստներ, որոնք միաժամանակ և՛ համեղ են, և՛ օգտակար, և՛, իհարկե, հեշտ պատրաստվող։ Ծովախեցգետինների գաղտնիքը համեմունքներն են։ Սկզբում կտապակենք ձիթապտղի յուղով, այնուհետև կհամեմենք լիմոնի հյութով, սոյայի սոուսով, կավելացնենք քնջութ։ Կարող ենք նաև մեղր, սերուցք, ալյուր ավելացնել, բայց այս անգամ եկեք այս տարբերակը փորձենք։ Ծովամթերքի հետ առաջարկում եմ շոգեխաշած բրոկոլի՝ ռոկֆորի ու թթվասերի սոուսով։ Այս ամենի հետ իդեալական է նարնջի թարմ քամած հյութը։ Դե ինչ, հուսով եմ՝ ձեզ դուր կգա։ Սկսե՞նք պատրաստելը։


— Իհարկե, մենք շատ քաղցած ենք ու անհամբերությամբ սպասում ենք, բայց ընթացքումպատասխանիր նաև մեր մյուս հարցերին։ Եթե քեզ ասենոր մինչև կյանքի վերջ պետք է ուտելմիայն մեկ մթերքո՞րը կլինի դա։

— Աշխարհում ախր այնքան շատ բան կա ուտելու, ինչո՞ւ հենց մեկը։ Ես ավելի շուտ կգերադասեմ մեռնել երևի, որովհետև տանել չեմ կարողանում նույնությունը։ Շուտ եմ հոգնում ամեն ինչից՝ լինի մարդ, մեքենա, հագուստ, երաժշտություն, քաղաք, ուտելիք, բույր, թե եղանակ։ Հավատացեք, չեմ կարող մի մթերք ընտրել, ու ինչքան էլ այն փորձարկումների ենթարկեմ՝ խաշեմ, տապակեմ, խորովեմ, համեմեմ բոլոր հնարավոր ձևերով, միևնույն է, չեմ կարողանա մի քանի օրից ավել ուտել։ Իմ ամեն օրվա սնունդը տարբեր է, ու եթե հանկարծ մի բան կրկնվեց, ուրեմն՝ հետս մի բան այն չէ (ծիծաղում է)։

— Իսկ կա՞ որևէ կերակուրորը երբևէ չես փորձի։

— Միանշանակ ոչ։ Ես իմ համային զգայարաններն օգտագործում եմ լիարժեք և իմ բջիջներին տալիս եմ բոլոր «գույները», բացարձակ կոմպլեքս չունեմ՝ կապված սոխի ու սխտորի հետ, շատ եմ սիրում, կծվի մասին էլ չասեմ։ Մի խոսքով՝ ուտում եմ ամեն ինչ, ինչը ուտելու է։

 Ի՞նչ ես անումեթե հանկարծ աղը շատ է լինում։

— Սիրում եմ աղը, ու այն երբեք շատ չի լինում։ Չեմ սխալվում համեմունքների հարցում․ իմ խոհանոցային գաղտնիքներից մեկն է, որին տիրապետում եմ գերազանց։

— Գիշերվա 2-ին եթե սով զգաս, կբացե՞ս սառնարանի դուռը։



— Այդպես շատ հաճախ է պատահում, և ասեմ, որ հաց ավելի հաճույքով գիշերն եմ ուտում, և դա բացասաբար չի ազդում ինձ վրա։ Մարսողությունս հրաշալի է, քաշի հետ կապված խնդիր չունեմ, բախտս բերել է, էլ չեմ ասում, որ դրանից հետո հաճելի քուն է իջնում վրաս։

— Իլոնա, ի՞նչ ես կարծում, ի՞նչ է հարկավոր ֆոագրա պատրաստելու համարբայց google անել չկա։

— Ի՞նչ։ Չգիտեմ, անկեղծ ասած՝ նոր եմ լսում այդ ճաշատեսակի անունը, բայց հետաքրքիր անուն ունի։ Ձեր գնալուց հետո կնայեմ (ծիծաղում է)։

— Առաջին բանըոր գնում ես սուպերմարկետ մտնելիսո՞րն է։

— Տան համար բույրեր, մոմեր… Դե պարզ է, դրանք չեմ ուտում, բայց խանութ մտնելու առաջին պատճառը դա է լինում։ Իսկ ուտելիքներից ամեն անգամ տարբեր բաներ եմ ընտրում։ Միակ անփոփոխ բանը, որ ամեն անգամ գնում եմ, շոկոլադն է․ միշտ կա իմ զամբյուղում, թեկուզ չուտեմ էլ, տանը պարտադիր պետք է լինի։

— Քեզ համար կարևորը ուտելիքի տե՞սքն է, թե՞ համը։

— Ամեն ինչում տեսքն ինձ համար առաջնայինն է, իմ աչքերը, որով ես աշխարհն ու կյանքն եմ ճանաչում, պետք է միշտ տեսնեն գեղեցիկն ու հաճելին, իսկ ուտելիքի առումով, միանշանակ, առաջինը համն է, որովհետև ես սիրում եմ համեղ ուտել։ Ինչքան սիրուն ու փայլուն մրգեր կան, ներսից խակ են կամ փտած։

ՀԳ. Ուտելիքները պատրաստելու համար Իլոնայից պահանջվեց մոտ մեկ ժամ։ Ի դեպ, ամեն ինչ շատ համեղ էր ստացվել, ու ի զարմանս մեզ՝ դերասանուհին բավականին կոկիկ ու հմուտ էր աշխատում խոհանոցում։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->