>

2016 թ.-ի ապրիլի 2-ին Մատաղիսի մարտական դիրքեր զինամթերք հասցնելու ճանապարհին մարտի է բռնվել հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի հետ, պայքարել է մինչեւ վերջին փամփուշտը ու ընկել քաջի մահով:





Հայկն ապրիլին պետք է լիներ Երեւանում եւ ներկայացվեր փոխգնդապետի կոչում ստանալու համար, սակայն չհասցրեց: Ապրիլյան պատերազմի հերոսը ապրիլի 2-ին փորձելով իր զինվորներին ավելի արագ զենք հասցնել, գնալով կարճ ճանապարհով, ընկել էր շրջափակման մեջ, եւ վարորդի զոհվելուց հետո, միայնակ էր մարտ վարել:





Երբ վերջացել էին փամփուշտները ու փորձել էր լիցքավորել, հենց այդ պահին թշնամին նկատել էր նրան: 30-ամյա մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք։


Ապրիլյան պատերազմի հերոս, 30-ամյա մայոր Հայկ Թորոյանը Երեւանից էր: Հայկը 14 տարի ծառայել է Մատաղիսում: Հնարավորություն է ունեցել տեղափոխվել այլ զորամաս, սակայն ինքը չի ցանկացել:



Հայկ Թորոյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:

Աղբյուր՝ Ինֆո-արմ

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->