>

Ուշադիր եղեք, եթե մարդու խոսքը դժվար հասկանալի է առնում, ապա պետք է արդեն անհանգստանալ:

Հասուն տղամարդը տուն վերաառնալիս ճանապարհին 30 վայրկյանով կորցրեց տեսողությունը: Շուրջն ամեն բան մթնեց և նա վախեցավ, իսկ երբ տեսողությունը վերադարձավ ամեն բան երկու հատ էր երևում նրա աչքին:





Պոլիկլինիկայի բժիշկը դրեց հետևյալ դիագնոզը՝ վերտիգո, հավասարակշռության հետ խնդիր: Սակայն իրականում տղամարդու մոտ միկրոինսուլտ էր եղել: Սա նախազգուշացնող նշան է, քանի որ ամեն չորրորդ միկրոինսուլտը 72 ժամվա ընթացքում հանգեցնում է զանգվածային ինսուլտի: Հաջորդ օրը առավոտյան տղամարդն ընկավ լոգասենյակում՝ մեջքից ներքև նա ամբողջովին պարալիզացված էր:





Մոտեցող ինսուլտի նշաններն են.

  • տեսողության ժամանակավոր կորուստը,
  • ուժեղ գլխապտույտը,
  • գլխացավերը:

Սրանք շատ լավ տեսանելի նշաններ են, բայց կան նաև այլ, քիչ նկատելի նշաններ:


Ռիսկային գործոններն են.

  • ծխելը,
  • բարձր արյան ճնշումը,
  • ավելորդ քաշը:

Այս ռիսկային խմբերում գտնվող մարդիկ հատկապես պետք է բժիշկի այցելեն անգամ ամենաչնչին  կասկածի դեպքում:



Մոտեցող ինսուլտի մեկ այլ կարևոր նշան է խոսքի անհասկանալի լինելը: Հանկարծ մարդը սկսում է խոսել անհասկաալի ձևով: Սա պետք չէ վերագրել սթրեսին կամ հոգնածությանը, սա հստակ նշան է:

Այցելեք բժիշկի ամենաչնչին կասկածի դեպքում, չէ որ կյանքն ամենաթանկ բանն է: Առողջ եղեք:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->