>

Կոկոսի յուղը շատ օգտակար հատկություններ ունի, մեծապես օգտագործվում է կոսմետիկ միջոցներում:

EnterTrain-ը ներկայացնում էգեղեցկության համար կոկոսի յուղի կիրառման 6 նոր ձև:

1. Գիշերային դիմակ




Քոչարյանի զոհերը

Կարող եք այս դիմակն օգտագործել քնելուց առաջ, քանի որ կարող է՝

  • նվազենել մաշկի կարմրությունը,
  • սնել մաշկը, վերականգնել մաշկը,
  • աչքերի շուրջ եղած մուգ շրջանակները գունաբացել:

Բավարար էպարզապես ափերով տաքացված կոկոսի յուղը քսել դեմքին՝ 1 րոպե նուրբ մերսում անելով: Դիմակը թողեք գիշերը, առավոտյալն լվացեք մեծ քանակությամբ ջրով:





2. Երկար և ծավալուն թարթիչներ

Բամբակով մի քիչ կոկոսի յուղ քսեք թարթիչների աճի գծին: Յուղը թողեք գիշերը մնա:


3. Քսուք սափրվելու համար կամ դրանից հետո

Կոկոսի յուղն իդեալականորեն հարմար է որպես սափրվելու քսուք օգտագործելու համար: Այն ազդում է նաև որպես լոսյոն «սափրվելուց հետո»: Կոկոսի յուղը կօգնի խոնավեցնել մաշկը, կախտահանի կտրվածքները և կկանգնեցնի արյան հոսքը:

4. Ձեռքերի մաշկի խոնավեցում



Հատկապես ցուրտ եղանակին խորհուրդ ենք տալիս կոկոսի յուղ քսել ձեռքերին ըստ անհրաժեշտության:

5. Կուտիկուլայի փափկեցուցիչ

Կոկոսի յուղը հրաշալիորեն փափկեցնում է կուտիկուլան և ամրացնում է եղունգները: Շատ օգտակար է կուտիկուլան և եղունգները կոկոսի յուղով մերսելը:

6. Հակացելյուլիտային քսուք

Կոկոսի յուղը տաքացրեք մինչև հեղուկ վիճակ և խառնեք մեղրի 3:1 հարաբերակցությամբ: Խառնուրդն օգտագործեք քնելուց առաջ խնդրահարույց մասերը մերսելու համար: Ցանկալի է միջոցը մաշկի վրա թողնել մեկ օր, հետո լվալ տաք ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->