>

Ընկույզը  օգտակար  և անհրաժեշտ նյութերի  շտեմարան է,  այն օգնում է օրգանիզմը տոնուսի մեջ պահել,  կիրառվում է  բակտերիալ և վիրուսային ինֆեկցիաների, քաղցկեղային հիվանդությունների  բուժման համար:

Օգնում է պահպանել իմունիտետը: Ընկույզի տերևները օգտագործվում են  վերքերի ապաքինման համար, օգտակար է հիպերտոնիայի, սիրտ-անոթային հիվանությունների դեպքում:




Քոչարյանի զոհերը





Սակայն ընկույզի օգտագործումը պետք է լինի չափավոր: Օրական  կարելի է օգտագործել 150-200 գ ընկույզ: Նշված չափաբաժնից ավել օգտագործումը կարող է մի շարք բացասական հետևանքներ ունենալ.  ցան, գլխուղեղի անոթների սպազմ,  սրտառնոց, փսխում, փորլուծություն:

Դա պայմանավորված է նրանով, որ  տվյալ մթերքը  բարձր կալորիականություն ունի և դժվար է մարսվում:  Նրանք ովքեր խիստ դիետա են պահում պետք է խուսափեն ընկույզի օգտագործումից:

Հղիները և կերակրող մայրերը ընկույզ կարող են օգտագործել  շատ քիչ քանակությամբ:


Երեխաներին ընկույզ կարելի է տալ  3 տարեկանից սկսած և խիստ չափավոր:



Ընկույզի չափից շատ օգտագործման դեպքում երեխայի մոտ կարող են նկատվել հետևյալ նշանները.

  • Ցավ լյարդում
  • Բարձր ջերմություն
  • Գլխացավ
  • Անհանգստություն աղիներում:

Այս նշանների դեպքում պետք է շատ ջուր խմել և համապատասխան դեղորայք ընդունել:

Վերը ասվածը չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ արժեքավոր մթերքից, պետք է պարզապես չափավոր օգտագործել:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->