>

Դեմքին հայտնված պզուկը մեծ սթրես է պատճառում և ցանկություն է առաջանում դրանից շատ արագ ազատվել: Շատերն անմիջապես այն սեղմում են:

Պետք է նշել, որ բժիշկները խորհուրդ չեն տալիս ինքուրույն ազատվել պզուկից, քանի որ դա կարող է  ինֆեկցիայի առաջացման պատճառ դառնալ:   Սակայն հասկանալի է, որ ամեն պզուկի  համար  ոչ ոք չի թակի բժշկի դուռը:

Բացի այդ, կան բազմաթիվ արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն  շատ արագ ազատվել  պզուկից:




Քոչարյանի զոհերը





Նախ պետք է համոզվել, որ պզուկը հասունացել է: Պետք է թեթևակի սեղմել, եթե  ցավ չկա, ուրեմն հասունացել է, բայց եթե ցավ կա, ապա պետք է սպասել մինչև հասունանա:

Ձեռքերը լավ լվանալ, իսկ հասունացած պզուկը և նրա հարակից հատվածը  մշակել սպիրտով կամ հակաբակտերիալ տոնիկով:

Սեղմելով դուրս  բերել  թարախը:


Սպիրտով մշակել  բորբոքված  հատվածի  դեզինֆեկցիա:

Սպասել մեկ ժամ և ախտահարված հատվածի վրա քսել որևէ հակամանրէային միջոց, օրինակ, Լեվոմեկոլ, կամ սալիցիլային սպիրտ:



Խմել  ակտիվացված ածուխի   1-2 հաբ: Դեմքին չքսել որևէ կոսմետիկ միջոց:

Քնելուց առաջ  պատրաստել երիցուկի  եփուկ, բամբակը թրջել այդ  եփուկով և  թողնել 10 րոպե  բորբոքված հատվածի վրա:

Որից հետո կրկին քսել հակամիկրոբային միջոց: Եփուկի մնացած մասը լցնել սառույցի  խորանարդիկների համար նախատեսված  կաղապարներում և դնել սառցախցիկը:

Առավոտյան այդ սառցե խորանարդիկներով մաքրել  դեմքը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->