>

Մենք դրանց համարում ենք անվնաս այն դեպքում,երբ շատ հետազոտություններ հակառակն են ապացուցում…

Հետազոտությունները ցույց են տալիս ,որ ԱՄՆ-ում, և առհասարակ ամբողջ աշխարհում 40-ից բարձր տարիքի մարդկանց գերակշռող մասի մահվան պատճառը սրտի պատահական կանգն Է:

Զարմանալին այն է,որ չնայած դրա,այս բնագավառում կատարված հետազոտությունները լուրջ արդյունքներ չեն արձանագրել:





Այդ է պատճառը,որ մեծ թվով  հմուտ բժիշկներ կարևորում են սրտանոթային հիվանդությունների կանխարգելման անհրաժեշտությունը:





Կարևոր է հիշել, հետևյալ կարգախոսը.հոգ տարեք ինքներդ ձեր մասին և կլինեք առողջ:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել ,որ հակաբորբոքային որոշ պրեպարատներ կարող են որպես հետևանք առաջացնել սրտի կանգ:

Կարդիոլոգների եվրոպական կազմակերպությունը,իր վերջին հրապարակումներում անդրադարձել է որոշ ցավազրկողների,որոնք ևս կարող են սրտի կանգի պատճառ հանդիսանալ:


Չնայաց դրանք համարվում են բացարձակ անվնաս,բայց պարզվում է որ դրանք ավելացնում են սրտային անբավարարության ռիսկը:

Հասարակության մեջ այն փաստը,որ դեղը վաճառվում է առանց դեղատոմսի ու սահմանափակման,տպավորություն է ստեղծում ,որ այն անվնաս է:

Բայց վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նեստերոիդներին պատկանող հակաբորբոքային պրեպարատները ունեն սրտի կանգ առաջացնելու մեծ ռիսկայնություն,քանի որ մարդիկ դրանք շատ հաճախ են օգտագործում:

Դանիայում կատարված հետազոտությունների արդյունքում,որոնք տևել են շուրջ 10 տարի, պարզվել է, որ 28947 մարդ ունեցել է սրտի հանկարծակի սպազմ:



Կատարված հետազոտությունները պարզել են ,որ իբուպրոֆենը սրտի հանկարծակի կանգի ռիսկը ավելացնում է 31, իսկ դիկլոֆենակը՝50 %-ով:

Այստեղից հետևում է,որ այս պրեպարատները պետք է օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝հատկապես սրտի հետ խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում :

Եվ այսպես բժիշկ Գուննարի վերջնական հայտարարության հետ չենք կարող չհամաձայնվել. Այն, որ նեստերոիդները բացարձակ անվնաս են, դա խաբկանք է:

Արդյունքում,գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել այլընտրանքային բնական միջոցներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Newsmedia24.ru

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->