>

Հնդիկ դերասանները կժամանան Երևան. նրանք հայ երգիչների հետ մայիսի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համատեղ համերգ կունենան: Վարդան Սարգսյանը BlogNews.am-ի հետ զրույցում նշել է, որ այս համերգն իր համար պարզապես երազանք էր, և հույս ունի, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պլանավորել է:

«Արդեն մոտավորապես մեկ տարի էր՝ ուզում էի նրանց հրավիրել Հայաստան, բայց նրանց նկարահանումները թույլ չէին տալիս: Ինձ միացան մարդիկ, ովքեր հավատացին, որ կարող է այս համերգը տեղի ունենալ: Իհարկե, համերգի համար դժվար էր ընտրել ժամանակահատվածը, քանի որ ամառվա ամիսներն այնքան էլ համապատասխան չեն, քանի որ շատերը մեկնում եմ հանգստանալու: Ընտրեցինք մայիս ամիսը` հարմարեցնելով արտիստների հետ, որպեսզի նրանք երեք օր կարողանան մնալ Հայաստանում»,- նշում է Վարդանը:




Քոչարյանի զոհերը





Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ պայմաններով են հնդիկ արտիտները ժամանում Հայաստան. «Հնդիկ աստղերը բավականին բարձր հոնորարներ են ստանում, ինչպես նաև պահանջում: Յուրաքանչյուր արտիստ ունի իր պայմանը, օրինակ` պարտադիր բիզնես կարգի տոմսեր են պահանջել։


Մումբայից-Երևան արժեքը 4000-5000 դոլար է։ Պատկերացրեք՝ յուրաքանչյուրը ժամանում է իր պրոդյուսերի հետ, փոքրիկ Չակորը` հայրիկի։ Իհարկե, այդ ամենը բավականին ծախսատար է: Պահանջների մեջ է նաև բարձրակարգ հյուրանոցը, գեղեցիկ բեմահարթակ: Չնայած նրանց պահանջներին՝ մենք այնպես ենք արել, որ յուրաքանչյուրը կարողանա մասնակցել միջոցառմանը` սահմանելով տոմսերի համար միջին գին»:



Խոսելով համերգային ծրագրի մասին` Վարդանը նշում է, որ այն բավականին հագեցած և հետաքրքիր է լինելու. «Պարտադիր չէ լինել հնդկական սերիալների սիրահար, որպեսզի մասնակցեն համերգին։ Գեղեցիկ երեկո է լինելու, կլինեն դուետներ երգ ու պարի տարբերակով հայ և հնդիկ արտիստների մասնակցությամբ: Ընտրված են լավ արտիստներ, ովքեր կարողանում են լավ տրամադրություն ստեղծել: Համերգի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է, նրա հետ ենք մշակել ծրագիրը»:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->