>

Վերջին օրերին  «Հրապարակը» գրել էր, որ Վլադիմիր Սոլովյովը, պատրաստվում է Սերժ Սարգսյանից հարցազրույց վերցնել, որը եթեր պիտի հեռարձակվելի ռուսական 2-րդ հեռուստաալիքով։




Քոչարյանի զոհերը

Այսօր արդեն armdaily.am-ը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ հարցազրույցը արդեն կայացել է, եւ այն ապրիլի 23-ին եթեր կհեռարձակվի։





Լրագրող Արմեն Դուլյանըն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Եթե սա ճիշտ է…

Այն, որ շարունակաբար ու ցուցադրաբար արհամարհել են մեզ՝ հայաստանցի լրագրողներիս, բոլորին հայտնի է եւ բոլորս դրան սովոր ենք վաղուց…



Բայց նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ, այսինքն՝ եթե ուզում եք իմանալ, թե ես ինչ ունեմ ասելու, դիտեք օտարերկրյա հեռուստաալիքը, ճիշտն ասած, դժվար էր պատկերացնել…

Չեմ ուզում հավատալ, որ սա համապատասխանում է իրականությանը…»

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->