>

Միայն իրեն բնորոշ բրենդային ժպիտ ու պոզիտիվ էներգետիկա. «Վայրի հրեշտակը»՝ Նատալիա Օրեյրոն,  Երևանում է։ Նրա ինքնաթիռը ժամեր առաջ  է վայրէջք  կատարել Զվարթնոցում։

Լուսադեմին, օդանավակայանի  VIP սրահում երգչուհուն սպասում էին լրագրողներն ու երկրպագուները։ Չնայած հոգնեցուցիչ թռիչքին, Նատալիան թեթևությամբ ու  մեծ ոգևորությամբ դուրս եկավ,  ջերմ ողջունեց իրեն սպասողներին ու  հենց ինքն առաջինը հետաքրքրվեց, թե ինչպես են։




Քոչարյանի զոհերը





Բոլորի միջից, անմիջապես ճանաչեց հայ երկրպագուին` Հարութին, որին հանդիպելու առիթ էլի էր ունեցել, նույնիսկ հիշեց  անունն ու նրանից ընդունեց գեղեցիկ ծաղկեփունջ։

Երգչուհին համեստ էր  հագնված՝ տաք վերակրու և բերետ։ Չէր շպարվել։ Նա շտապում էր, բայց հասցրեց մի քանի բառ փոխանակել լրագրողների հետ։ Նատալիայի  համար Հայաստան այցը շատ սպասված էր։


Ասաց, որ  մի քանի ժամ առաջ է ավարտել համերգը Ռուսաստանի քաղաքներից մեկում և միանգամից շատապել  Երևան, որտող իրեն սպասում է  ընտանիքը, որոնց չի տեսել մի քանի ամիս.

«Շատ լավ անցավ ճանապարհորդությունս։ Այժմ շտապում եմ հանդիպել  ամուսինս ու դուստրս։ Նրանք ժամանել են երեկ երեկոյան։ Վաղուց  չենք հանդիպել, շատ եմ կարոտել»։

Նատալիան առաջին անգամ է մեր երկրում։ Ասաց շատ է լսել Հայաստանի մասին ու մեծ սպասումներ ունի հայ հանդիսատեսի հետ հանդումից.



« Գիտեմ, որ մեծ հայկական համայնքեր կան Արգենտինայում։ Հուսով եմ՝ հանդիսատսը կհավանի շոուն, որը մենք պատրաստել ենք։ Անակնկալներով հարուստ է լինելու ապրիլի 7-ին կայանալիք երեկոն»։

Դերասանուհին Հայաստանում կանցկացնի 3 օր։

Աղբյուր՝ Blognews

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->