>

Անակնկալներով շոկոլադները հանդիսանում են շատ հայտնի և սիրված քաղցրավենիք, որի ներսում միշտ կարելի է հետաքրքիր փոքրիկ խաղալիքներ գտնել:

Սակայն Մեծ Բրիտանիայից այս մայրն իր որդու համար գնված կոնֆետում ինչ-որ ցնցող բան գտավ:

Սոֆիա Բրաունի որդին որպես նվեր ստացավ հերթական շոկոլադը, որի տուփին մինյոնների նկարներն էին, ուստի երեխայի մայրը մտածեց, որ շոկոլադում հերթական խաղալիքը կգտնի:





Բայց հենց նա բացեց շոկոլադը, ներսում թմրանյութեր հայտնաբերեց:





Սոֆիան, ինչպես և ծնողների մեծամասնությունը, չեն կարողանում ամեն վայրկյան հետևել իրենց երեխաներին, երբ նրանք խաղում են խաղալիքներով:


Սակայն, բարեբախտաբար, երեխան այդ անգամ վազեց մոր մոտ և հարցրեց.

-Մայրիկ, դու կարող ես բացե՞լ այս տուփը:

Բնականաբար, կինը շոկի ենթարկվեց, երբ շոկոլադի ներսում առկա տուփում հայտնաբերեց թմրանյութի վեց հաբ: Նա անգամ սարսափում է մտածել, թե ինչ տեղի կունենար, եթե երեխան կուլ տար այդ հաբերը:



Ներկայումս քննիչները անգամ չեն կարողանում ենթադրել, թե ինչպես են այդ հաբերը հայտնվել շոկոլադում առկա մանկական խաղալիքի փոխարեն:

Նրանք խոսատցել են ամեն ինչ անել, որպեսզի պարզեն, թե ինչպես են թմրանյութային հաբերը հայտնվել կոնֆետի մեջ:

Սոֆիան ուրախ է, որ իր որդին չկարողացավ բացել այդ պլաստիկե տուփը, հակառակ դեպքում նա կուլ կտար այդ հաբերը:

info-arm.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->