>

Մենք ապրում ենք մեր կյանքը՝ ամբողջ ժամանակը ծախսելով իրականում անիմաստ բաների վրա, հետապնդում ենք կեղծ նպատակներ ու խոնարհվում են կեղծ իդեալներին: Այնինչ կյանքը անցնում է. և կյանքի մայրամուտին սկսկում ենք փոշմանել, որ չենք ապրել ինքներս մեզ համար…

Այս մտքերը կօգնեն ձեզ ուշքի գալ և գիտակցել շատ բաներ…

Երբեք մի փորձեք սիրաշահել շրջապատի մարդկանց, դուր եկեք նախ ինքներդ ձեզ, արեք այն ինչը ՁԵԶ է հաճույք պատճառում:




Քոչարյանի զոհերը

Մի պայքարեք ծերանալու դեմ, դա քամի է, որ չես բռնի: Փոխարենը վայելեք ներկան, մարմինը միշտ էլ փոխվելու է: Գնահատեք տվյալ փուլի գեղեցկությունը, չէ որ ամեն փուլ մեր կյանքում եզակի է, և մինչ ժամանակ կծախսենք ափսոսալու երիտասարդ տարիների համար, այդ ժամանակն էլ շուտ կանցնի:





Կատարյալ ոչ ոք չկա, կատարյալ երջանկություն, գոհունակություն չկա: Այդպիսին է մարդը, մեր կյանքում միշտ մի բան պակասում է: Պարզապես գիտակցեք դա, ընդունեք և ազատվեք համեմատություններից ու դատողություններից: Այդժամ ամեն բան ին տեղը կընկնի:

Երբ ամեն բան ճիշտ եք անում, ոչ ոք չի նկատում, բայց բավական է մի սխալ և բոլորը կնկատեն: Դա այդպես է և վերջ: Ընդունեք և անցեք առաջ, մի կենտրոնացեք ձեր սխալների վրա:


Ներդաշնակ եղեք ինքներդ ձեզ հետ, չափից շատ ինքնաքննադատությունը ոչ մի լավ բանի չի բերի, հակառակը՝ կխլի լավագույն տարիները: Սիրեք և ընդունեք ինքներդ Ձեզ, չէ՞ որ դուք այդպիսին եզակի եք:

Թանկ գնահատեք առողջությունը, ամեն մանրուքից մի նեղսրտեք, ամեն մեկի սրտին մոտ մի ընդունեք: Որքան թեթև նայեք ամեն բանի, այդքան երջանիկ ու առողջ կլինեք:



Ո՞վ է ձեզ հիշելու և ինչու՞: Որքան դրական ապրեք ձեր կյանքը, որքան սեր ու ջերմություն տաք սիրելիներին և ուղղակի բոլոր մարդկանց, այդքան էլ կհիշվեք:

Մի գնացեք քամուն հակառակ, մի գերագնահատեք ձեր ուժերը, խնայեք ձեզ ու ձեր նյարդերը, եթե չեք կարող փոխել քամու ուղղությունը, ապա ուղղակի հաճույք ստացեք քամուց: Եթե նստես ու սպասես, թե երբ կդադարի անձրևը, կյանքդ կանցնի հենց այդպես, իսկ եթե վեր կենաս ու պարես անձրևի տակ, ապա անձրևն էլ կսիրես ու կգնահատես:

Երբեք լավը մի թողեք հետոյի համար, իսկ եթե այդ հետոն չգա՞. վայելեք պահը, վայելեք կյանքը, չէ՞ որ այն հիասքանչ է…

Երջանիկ եղե՛ք:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->