>

Հաղորդավարուհի Անի Դաշյանը, որն ամուսնությունից հետո բնակություն էր հաստատել Ռուսաստանում, մշտական բնակության է տեղափոխվել Հայաստան։ Անիի խոսքով` հայրենիք վերադառնալուց ու այստեղի կենցաղի մեջ կրկին մտնելուց հետո գիտակցել է, որ պետք է ամեն ինչ զրոյից սկսել։

Tert.am Life-ն Անիի հետ զրուցել է ընտանիքի, ամուսնու հետ հարաբերությունների վրա այս ամենի ազդեցության, անձնական կյանքում ռոմանտիկան պահելու փորձերի և կյանքը Երևանում նորից սկսելու մասին։

Հայրենիք տեղափոխվելուց հետո Անին նոր նախաձեռնությամբ հեռուստատեսություն չի վերադարձել։ Ասում է` ցանկություն կա, համապատասխան առաջարկ` ոչ։




Քոչարյանի զոհերը

«Աշխատանքի առաջարկի վերաբերյալ չափանիշներս, բնականաբար, փոխվել են, քանի որ հիմա ավելի հասուն եմ, բայց չկա կոնկրետ ձևաչափ կամ հաղորդում, որին սպասում եմ ու դրա համար մյուսները մերժում. պարզապես առաջարկն առաջին հերթին պետք է ինձ հետաքրքիր լինի»,- ասաց հաղորդավարուհին։





Հայրենիք տեղափոխվելու պատճառն Անիի ամուսնու աշխատանքն էր, վերադարձի մասին լուրը հաղորդավարուհու մոտ հակասական էմոցիաներ է առաջացրել։

«Շատ ուրախ էի, քանի որ դա իմ նպատակն էր, բայց ինձ համար էլ անսպասելի շատ տխրեցի, քանի որ արդեն սովորել էի այնտեղի կյանքին։ Մոսկվայում ամեն ինչ հարազատ էր դարձել․ մեր տունը՝ ամեն օրվա ջերմ հուշերով, Ռոբերտիս բակը, հայկական եկեղեցին ու նույնիսկ մենակությունը, կարոտն ու դժվար ապրումներս։ Երբ Մոսկվայում էի, բնականաբար, շատ էի կարոտում Երևանն ու իմ երևանյան առօրյան, շատ էի ուզում վերադառնալ, բայց մտիցս լրիվ թռել էր, որ գնացքի վագոնից իջնելուց հետո գնացքը նույն տեղում չի կանգնում, շարժվում է։ Հետ վերադառնալով միայն հասկացա, որ ամեն ինչ պետք է նորից սկսել»,– ասաց նա։


Հայրենիքի կյանքին հաղորդավարուհին քիչ-քիչ է հարմարվում՝ կենցաղն է փոխվել։ Ասում է` բազում փոփոխություններն ամուսնու հետ հարաբերությունների վրա էլ չէին նկարող չազդել։ «Կստեմ, եթե ասեմ ոչինչ չի փոխվել, բայց ոչ թե մեր հարաբերություններն են փոխվել, այլ մեր առօրյան, ինչը չի կարող ինչ-որ ձևով չանդրադառնալ,- նշեց հաղորդավարուհին ու հավելեց, որ կենցաղը շատ մեծ դեր է խաղում հարաբերություններում,– պետք է փորձել ընտանիք գաղափարն ու այդ հարաբերությունները վեր պահել կենցաղից։ Մեզ մոտ, կարծես թե, ստացվում է։ Երեխան Աստծո պարգևն է։ Նա միայն ուրախություն է բերում ու ավելի ամրապնդում ընտանիքը»։



Հաղորդավարուհու որդին՝ Ռոբերտը, հունիսին կդառնա 3 տարեկան։ Ներկայումս փոքրիկը մանկապարտեզ չի հաճախում, բայց մայրիկի ծրագրում է Ռոբերտին մանկապարտեզ ուղարկել։ «Արդեն ժամանակն է, որ մանկապարտեզ գնա։ Ժամանակն այնքան արագ է թռչում։ Ինչպես բոլոր փոքրիկները, նա էլ սիրում է խաղալ, մուլտեր դիտել, հեքիաթ լսել, պարել, շատ է սիրում գիրք «կարդալ», իհարկե, իր լեզվով»,- ժպիտով ասաց Անին։

Հայաստան վերադառնալուց հետո նա ընտանիքի հետ ապրել է վարձակալած բնակարանում, իսկ օրեր առաջ  տեղափոխվել են իրենց սեփական բնակարան, որտեղ այդ ընթացքում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում։

«Շատ մեծ հույս ունեմ, որ կկարողանանք մեր հայրենիքում վերջնական հաստատվել, աշխատել, մեր բալիկի համար լավ ապագա կառուցել ու էլ չենք մտածի հետ գնալու մասին։ Ամեն դեպքում, մենք կատարեցինք հայրենիքին տված մեր խոստումն ու վերադարձանք, հուսով եմ՝ պատասխանը կլինի փոխադարձ»,- ասաց Անին։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->