>

«Առաջնորդվելով մարդկանց իրազեկված լինելու իրավունքով՝ տարածել եմ Ազգային ժողովի կայքում տեղադրված լսումների վերաբերյալ հայտարարությունը և օրակարգը, որը չէր պարունակում մանրամասներ լսումների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:


Այս հայտարարությունը տարածել եմ նաև իրավապաշտան գործունեությամբ զբաղվող ինձ ծանոթ և անծանոթ հասարակական կազմակերպությունների շրջանակում, ինչով էլ ավարտվել է իմ «առաքելությունը» այս գործում:








Քոչարյանի զոհերը

Կազմակերպությունների գրանցման, նրանց մուտքն ԱԺ ապահովելու և օրակարգի (ինչը նաև ընթացքում փոխվել է առանց հանձնաժողովի անդամների հետ քննարկման) վերաբերյալ իրազեկման «մենաշնորհն» իր վրա էր վերցրել մեր մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը հրավիրյալ կազմակերպությունների ցանկն անգամ ինձ է փոխանցել գրանցման վերջնաժամկետի ավարտից հետո»,-պարզաբանել է Մաիրա Կարապետյանը, ապա հավելել.


«Կարծում եմ, որ խորհրդարանական լսումները բաց, խտրականությունից զերծ հարթակ պիտի լինեն, իսկ հետայսու հետամուտ կլինեմ դրանց առավել պատշաճ իրականացմանը՝ առանց մարդկանց վրա գոռգոռալու, սենյակից դուրս հրավիրելու և սպառանալու պարզել, թե ինչպես են «սպրդել» ՀՀ քաղաքացիները ՀՀ Ազգային ժողով։

Հ.գ. Այսօրվա լսումների օրակարգից դուրս բանախոսները անդրադարձ են կատարել Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց, ազգային փոքրամասնությունների, աշխատանքային, կրթական իրավունքների պաշտպանության խնդիրներին: Իսկ Միքայել Մելքումյանի ելույթը նվիրված էր նաև ՊԵԿ-ի կողմից սահմանված տուգանքներին»:



«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->