>

Ծերունին արդեն շատ մեծ էր և տեղափոխվեց որդու տուն, քանի որ չէր կարողանում հոգ տանել ինքն իր մասին: Որդին ապրում էր կնոջ ու իրենց միակ որդու հետ: Քանի որ ծերունու ձեռքերը դողում էին, նա ուտելիս միշտ դժվարանում էր, մեկ բրինձն էր թափվում գդալից, մեկ կաթը՝ բաժակից:

Դա նյարդայնացնում էր որդուն և հարսին:

Մի օր կինն ամուսնուն ասաց, որ արդեն հոգնել է նրա հոր ետևից մաքրելուց, ուտելու ժամանակ նրա հանած աղմուկից:




Քոչարյանի զոհերը

Եվ ամուսիններով որոշեցին ծերունուն սենյակի մի անկյունում նստեցնել, մի փոքրիկ սեղանով, որ նա այնտեղ մենակ ուտի… իսկ իրենք ուրախ զվարթ ճաշում էին…





Երբ ծերունին մի քանի անգամ պատահաբար կոտրեց ափսեն, նրա համար փայտե աման սարքեցին ու դրանով սկսեցին ճաշ տալ: Ծերունին այժմ ավելի միայնակ էր, քան այն ժամանակ, երբ մենակ էր ապրում, նրա լսած խոսքերը լավագույն դեպքում միայն վիրավորանքներն էին…


Թոռնիկը հաճախ էր տեսնում պապի արցունքոտ աչքերը և լուռ հետևում էր ամեն ինչին:

Մի օր հայրը տեսավ, որ որդին ինչ-որ փայտի կտորներ է բերել և փորձում է բան պատրաստել:

-Ի՞նչ ես անում, որդի՛ս:



-Ես փայտե ափսե եմ պատրաստում քո ու մայրիկի համար, որ երբ մեծանամ, դուք դրանից հաց ուտեք, — անմեղ ժպիտով ասաց տղան:

Ծնողները ցնցվեցին լսածից, մի պահ նայեցին ծերունի հորը և երկուսի աչքերից էլ արցունքները գետի պես սկսեցին հոսել, նրանք գիտակցեցին իրենց սխալը…

Այդ երեկո և բոլոր մնացած երեկոներին պապիկն արդեն իրենց հետ էր ճաշում, ավելին՝ նրա հանդեպ չափազանց ուշադիր էին դարձել բոլորը…

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->