>

Իր վարակիչ ծիծաղով ու անմիջականությամբ՝ Նատալյա Օրեյրոն այսօր նաև Women՛s club-ի հյուրն է լինելու։ BlogNews.am-ը երգչուհու հետ ներկա է եղել հումորային հաղորդման նկարահանմանը։ Ներկայացնում ենք հետաքրքիր մանրամասներ ու լուսանկարներ՝ տաղավարից։

_H2A4162 copy

Նախագծի հանդիսատեսին Նատալյան հայերեն ողջունեց` «Բարև ձեզ»։  Հետո, «ո՞նց ես, «փող չկա» ու էլի մի շարք բառեր Նատալյային սովորեցրին Գրիգն ու Չարենցը՝ Հայաստանում նրա կյանքն ավելի հեշտացնելու համար։ Պետք է նկատել, որ դերասանուհու մոտ ամենևին էլ վատ չէր ստացվում հայերեն խոսելը։




Քոչարյանի զոհերը

_H2A4216 copy





Գրիգի և Չարենցի հետ հումորային զրույցից հետո, երգչուհին լսեց Պոնչի պատմած անեկդոտը, որը նրան  չծիծաղեցրեց։ Ասաց` կամ թարգմանչուհին լավ չի փոխանցել իմաստը, կամ իր համար ծիծաղելի չէր։ Վերջում իհարկե, Նատալյան գեղեցիկ ժեստ արեց՝ համբուրելով Պոնչին՝ նրան չնեղացնելու համար։

_H2A4316 copy

Women՛s club-ում պատկերացրել էին, թե ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում տեղի ունենար Նատալյա Օրեյրոյի նմանակների մրցույթ, որի ժյուրին կլիներ հենց երգչուհին։ Ակումբի աղջիկներից Թամարան, Սոնան, Մաշան ու Զառան երգեցին հայտնի Cambio dolor երգը` նմանակելով Նատալյային։


_H2A4360 copy

Թամարան ու Սոնան «Վայրի հրեշտակի» կերպարով էին, Մաշայի ելույթի ընթացքում Նատալիային զարմացրեց Պոնչի ճկուն շարժումներն ու ռիթմիկ պարը։

_H2A4391 copy



Զառան էլ հայտնի հիթը ներկայացրեց հայկական մոտիվներով։

_H2A4458 copy

Երգչուհուն երգի հայկական տարբերակն այնքան դուր եկավ, որ նա նույնիսկ պարեց հայկական երաժշտության հնչյունների տակ։

_H2A4477 copy

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->