>

Սա մի տխուր պատմություն է  16-ամյա աղջկա  և նրա  հավատարիմ ընկերուհիների մասին:Նա տառապում էր 4-րդ աստիճանի քաղցկեղով:

Քեթրինը  շատ քաջ աղջիկ էր: Չանայծ այն բանին, որ նա ծանր վիճակում պառկած է հիվանդանոցում, նա սրտի թրթիռով էր  սպասում ավարտական երեկոյին, թեպետ հոգու խորքում այնքան էլ չեր հավատում, որ կհասնի այդ օրվան, նրան հաշված օրեր էին մնացել;




Քոչարյանի զոհերը

Նրան մեկ օրով թույլ տվեցին բացակայել հիվանդանոցից, որպեսզի կարողանա մասնակցել ավարտական երեկոյի  միջոցառմանը:





Դա նրա ու նրա ընտանիքի համար ամենաերջանիկ օրն էր, այդ օրը  նա ասաց իր մայրիկին « Մայրիկ, առաջին անգամ ես ինձ  գեղեցիկ ու երջանիկ եմ զգում»:

Նա կրում էր գեղեցիկ կապույտ զգեստ, ուներ գեղեցիկ սանրվածք:

Նա մինչև հիվանդանալը ապրում էր լիարժեք կյանքով,  սիրում էր զբաղվել ձիավարությամբ,  խոտի հոկեյով, զբաղվում էր  տարբեր բաներով:   Մի օր աշնանը նա  ցավ զգաց ուսի շրջանում, սակայն ուշադրություն չդարձրեց: Սակայն երբ ցավերը սկսեցին սաստիկ տանջել,  նա հետազոտվեց և  բժիշկները նրա մոտ ախտորոշեցին  էպիթելոիդ սարկոմա: Ուռուցքը տեղակայված  էր թևատակում, և  պարզվեց, որ  քաղցկեղը տարածվել է  թոքերի և ողնաշարի վրա:


Աղջիկը երբեք չէր  կորցնում իր  հավատը, նա հավատում էր, որ պիտի ապաքինվի և  համաձայնվեց քիմիաթերապիային, ճառագայթային թերապիային, իմունաթերապիային:



Ավարտական երեկոյից հետո , որը տեղի ունեցավ մայիսի 29-ին Քեթրինին տեղափոխեցին Բոստոնի մանկական հոսպիտալ, որտեղ էլ նա մահացավ:

Նրա մահից հետո մեկ տարի անց Քեթրինի մտերիմ ընկերուհիները, խնդրեցին  նրա մայրիկին թույլ տալ իրենց կրել նրա կապույտ զգեստը՝ իրենց ավարտական երեկոյին՝ ցանկանալով վառ պահել Քեթրինի հիշատակը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->