>

Կանանց մեկամսյակի շրջանակներում BlogNews.am-ը զրուցել դերասան Սիսիան Սեփանյանի հետ ու պարզել, թե նա որքանով է ճանաչում կանանց, ինչպիսի աղջիկների է նախընտրում, և ինչը կստիպի  նրան ապտակել կնոջը:

— Կնոջը ոչինչ այդքան չի գեղեցկացնում, որքան… — Երջանկությունը։

— Սևահերների եք սիրո՞ւմ, թե՞ շիկահերների։ — Շիկահերների։




— Կնոջ զգեստապահարանի ո՞ր իրերին եք ուշադրություն դարձնում։ — Այն ամենին, ինչ ճաշակով է։


— 3 թեմա, որ չեք քննարկի կնոջ հետ։ — Այն, ինչը որ չեմ ցանկանա քննարկել։ Հստակ բան չեմ մտաբերում։





— Քեզ համար առաջնայինը կնոջ հմա՞յքն է, թե՞ խելքը։ — Անխելք կինը չի կարող հմայիչ լինել։

— Իսկ խելացի կանանցից պետք է վախենա՞լ, թե՞… — Թե։)


— 3 բան, որը կստիպի հիասթափվել կնոջից։ — Ամենափոքր բանից էլ կարելի է հիասթափվել, չգիտեմ։

— Կա՞ մի բան, որը քեզ կստիպի ապտակել կնոջը։ — Այո՛, կա

— Ո՞ր դեպքերում արժե կնոջից խորհուրդ հարցնել։
— Երբ կարող է ճիշտ խորհուրդ տալ կինը։

— Ի՞նչն է կնոջը խորհրդավոր դարձնում։ — Ներքին աշխարհը։

— Ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց կնոջ։ — Չէր լինի։

— Կանանց պետք է արգելել… — Մեքենա վարել։



— Կա՞ արտահայտություն, որը չեք սիրում, երբ աղջիկներն օգտագործում են։ — Ժարգոնով խոսելը։

— Ի՞նչն է նյարդայնացնում քեզ աղջիկների մեջ։ — Անպարկեշտությունն ու ռաբիս երաժշտություն լսելը։

— Ի՞նչ պետք է անի աղջիկը, որ դու ուշադրություն դարձնես նրան։ — Լինի այնպիսին, ինչպիսին որ կա։

— Ինչպիսի՞ կին կցանկանայիր տեսնել կողքիդ։ — Այնպիսին, որի կողքին ես ինձ լիարժեք կզգայի։

— Դո՞ւ էլ ես պատկանում այն տղամարդկանց թվին, ովքեր կարծում են, որ հիանալի գլուխ են հանում կանանցից: — Անգամ կանայք իրենցից գլուխ չեն հանում։)

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->