>

Հարսանեկան զգեստների խանութում մի գեր աղջիկ հարսի շոր էր փորձում: Շուտով նրա հարսանիքն էր, ամենասպասված օրը, երբ ինքը պիտի թագուհու տեսք ունենար…

Հենց այդ ժամանակ խանութ են գալիս մայր ու դուստր՝ իրենց պատվերի ետևից: Տեսնելով գեր աղջկան, նրանք սկսում են ծիծաղել ու ծաղրել նրան, ասելով, թե չգիտեին, որ կետերն էլ են ամուսնանում:





Խանութի տիրուհին, ով այդ պահին խանութում էր, իհարկե լսում է դա… Նա մի կտրոն տվեց այդ կնոջն ու աղջկան, որի մեջ ասվում էր, թե իրենց պատվերը մերժված է և վերադարձրեց նախապես վճարված գումարը:





— Բայց սա ի՞նչ է, մի շաբաթից աղջկաս հարսանիքն է, մենք չենք հասցնի նոր զգեստ պատվիրել:


Իսկ խանութի տիրուհին պատասխանեց.

-Ձեր պատճառով ոչ մի ուրիշ հարսնացու չպիտի վատ զգա իրեն, այն էլ իմ ներկայությամբ: Արագ վերցրեք ձեր կտրոնն ու հեռացեք այստեղից, քանի դեռ մարդուն վիրավորանք հասցնելու համար ոստիկանություն չեմ կանչել և տուգանք պահանջել ձեզանից:

Մայրն ու դուստրը , իհարկե առանց իրենց արարքի տգեղությունը գիտակցելու, զայրացած դուրս են գալիս խանութից:



Իսկ գեր աղջիկն իր անսահման շնորհակալությունն է հայտնում խանութի տիրուհուն:

Այ, եթե խանութի տիրուհու պես մարդիկ շատ լինեն մեզանում, ապա արդարությունը ինչ-որ չափ կարելի է վերականգնված համարել:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->