>

Մի օր տղան հարցնում է մորը.

-Մայրի՛կ, ինչու է ճակատագիրն այսքան անարդար: Ինչու՞ են որոշները գեղեցիկ, որոշները՝ տգեղ, որոշները՝ խելացի, որոշները՝ տգետ, մի մասը՝ հարուստ, մյուսներն՝ աղքատ:





-Որդիս, կյանքում ոչինչ պատահական չէ, հենց այնպես ոչինչ չի լինում: Երբ մարդ ծնվում է, նա ունի հստակ ճակատագիր՝ գրված Աստծո կողմից: Մենք չենք որոշում ոչինչ…





-Մայրի՛կ, իսկ մարդիկ ինչու՞ են անհավասար:


-Ամեն բան այս կյանքում անհավասար է, և ի սկզբանե այդպես է եղել: Հիշի՛ր, բոլորն այս կյանքում վաճառվում են… գիտակցաբար կամ անգիտակցաբար: Հաճախ ինքներս էլ դա չենք զգում, ինչպես, ինչու, ում… Աննկատ, բայց վաճառվում ենք, բայց Աստված ամեն բան նկատում է… ու եթե քեզ մի օր ասեն, որ առանց քեզ ապրել չեն կարող, չհավատաս… կարող են…



-Մայրի՛կ, ես չեմ ուզում վաճառվել:

-Որդի՛ս, դա ոչ ոք չի ուզում: Բայց հիշում ես չէ՞, որ կյանքն ի սկզբանե անհավասար է եղել ու անհասկանալի…  երբեմն կյանքը մեզ ստիպում է անել բաներ, որ երբեք չէինք անի, դա հետո կհասկանաս, երբ անցնես կյանքի դժվարությունների միջով, երբ բախվես կյանքի մատուցած անակնկալներին… ու հենց այդտեղ դու կսովորես ուժեղ լինել, հավատալ քո ուժերին, բայց ինչ էլ անես, ուր էլ հասնես, Աստծուն չմոռանաս… Նա քեզ հետ է ամեն տեղ, ամենուր, նա քո հոգում է, քո մտքերում…

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->