>

Օրգանիզմում տեղի ունեցող մի խումբ փոփոխություններ կարող են ազդել ինքնազգացողության վրա: Adme.ru-ն ներկայացրել է ախտանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել:

Քաշի անսպասելի կորուստ: Եթե սննդային սովորությունները չեն փոխվել, չեք սկսել ֆիզիկական վարժություններ անել, քաշի կորուստը պետք է մտածելու տեղիք տա: Քաշի կորուստն այս դեպքում կարող է մի շարք խնդիրների հետևանք լինել՝ քրոնիկ սթրեսից մինչև շաքարային դիաբետ և քաղցկեղ: Պարտադիր խորհրդակցեք մասնագետի հետ:




Քոչարյանի զոհերը

Քրոնիկ հոգնածություն: Եթե 2 շաբաթից ավելի հոգնածություն եք զգում, բայց բավարար քանակով քնում եք, հարկավոր է դիմել մասնագետի: Այս վիճակը կարող է վահանաձև գեղձի խնդրի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, ինչպես նաև D վիտամինի անբավարար մակարդակի հետևանք լինել:





Փոփոխություններ կրծքերում: Կրծքերի գույնի, ձևի փոփոխության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Շնչառության դժվարություններ և գլխապտույտ թեթև ծանրաբեռնվածության դեպքում: Եթե նույնիսկ թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը գլխապտույտի և շնչառական դժվարությունների պատճառ է դառնում, հարկավոր է դիմել բժշկական օգնության. դա կարող է վկայել ասթմայի կամ սրտանոթային հիվանդությունների մասին:


Արագ սրտխփոց: Ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ ապրումների հետևանքով սրտի զարկերի արագացումը նորմալ է, սակայն, եթե դա տեղի է ունենում պարբերաբար և առանց որևէ պատճառի, հարկավոր է մտածել դրա վրա ազդող գործոնների մասին:

Խալերի փոփոխություն: Եթե նոր, կասկած հարուցող խալեր են առաջանում կամ արդեն եղած խալերը փոխում են գույնը, ձևը, դիմեք մասնագետի: Սա հատկապես կարևոր է մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ են անցկացնում արևի տակ:



Որովայնի փքվածություն: Եթե որովայնի փքվածությունը պայմանավորված չէ չափից շատ ուտելու հետ, խնդիրը կարող է կապված լինել ձվարանների հետ: Եթե նկատում եք նաև ախորժակի անկում, հաճախ եք միզելու ցանկություն ունենում, մեջքի հատվածում ցավ եք զգում, անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը:

Տեսողության հետ կապված խնդիրներ: Եթե տեսողությունն անսպասելի վատացել է, նկատվում է տեսողական երկվություն, դիմեք մասնագետի: Եթե այս ախտանշաններն ուղեկցվում են նաև հավասարակշռության կորստով, գլխապտույտով, խոսքի խանգարումներով, դիմախաղի փոփոխությամբ, մարմնի մի մասի թմրածությամբ, շտապօգնություն զանգահարեք. այս նշանները վկայում են կաթվածի մասին:

Նյութի աղբյուր՝ https://blog.168.am/blog/210246.html

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->