>

Մի բան էլ ասեմ աղմկահարույց տրանսգենդեր կնոջ թեմայով:

Նախ ասեմ, որ ես իրան չեմ ընկալում, չի ստացվի ինչքան էլ ուզեմ, ավելին ասեմ, անտարբեր եմ, բայց իմ համար հստակ է մի բան, որ այն ինչ արգելված չէ օրենքով, թույլատրելի է:




Երկորդը, իր բարձրաձայնած խնդիրը սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների հետ կապված անշուշտ կարևոր է: Եվ այս դեպքում, ամենամեծ բացթողումը կրում է իրավապահ համակարգը, որը տարիներ շարունակ առկախում կամ կոցկում է տասնյակ բռնության դեպքեր:


Որովհետև իրավապահները այս անձանց, վերաբերվում են, որպես »աղբ», այն դեպքում, որ պարտավոր են վերաբերվել, որպես ՀՀ քաղաքացիներ, քանզի օրենքն է գերակա ուժը, այլ ոչ թե իմ, ձեր կամ իրանց անձնական վերաբերմունքը:





Ժամանակին, որ բռնության դեպքերը բացահայտեք, միգուցե, սենց մանիպուլյացիոն սադրանքների, ինչոր տեղ անհիմն դիսկուրսների հրահրման կարիք չլինի էլ: Իսկ համայնքի համար իրենց նկատմամբ գործած բռնությունը համար մեկ թեման ա, այլ թեմա չկա և երբեք չի էլ եղել: Կլինի մտորե՞ք սրա շուրջ, միգուցե, եթե չեք կարողանում իրենց տանել, պարտադիր չի իրենց ցծի հանել, որ վերանան:

Երրորդը, ես ամենա շատը շիվարում եմ այն մարդկանցից, ավելի ճիշտ ծնող հանդիսացող այն մարդկանցից, որոնք ասում են, թե էս ինչ քարոզ են անում, բա որ իմ երեխեն տեսնի ու տենց դառնա:

Կներեք ստեղ մի կարճ պատասխան կա, եթե դա ձեզ համար անընդունելի երևույթ է, և դուք մտահոգվում եք, որ ձեր երեխեն կարող է ենթարկվի ինչոր քարոզի և դառնա այն ինչից դուք լսելիս անգամ հետմահու երկրորդ ինֆարկտն եք տանում: Ուրեմն պրոբլեմը ոչ թե քարոզի, այ առաջնային ձեր մեջ ա որպես ծնողը, հետո ձեր երեխու:


Եթե իմ համար մի բան ընդունելի չի, և ես չուզենամ, որ իմ տղեն դառնա այդ անընդունելի երևույթը, ուրեմն նա չի դառնա:

Չորրորդ, և ամենակարևորը: Մի հարց տամ, որը պիտի իրեն տա ամեն մեկը, ի՞նչ անենք սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ վարե՞նք, սպանե՞նք, ուտիլիղացնե՞նք ինչպես այսօր ԱԺի մոտ մի բողոքավոր հերոս էր ասում, սովետի նման օրենքով արգելե՞նք և նստծնենք բանտ, թե՞ թողենք ամենիմչ այնպես ինչպես կա և թույլ տանք իրենց օգտվել ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքներից: Սրա շուրջ էլ արժե մտորել, բոլորդ մտորեք, թե փոքրամասնության ներկայացուցիչներ, թե իրենց Սոդոմ և Հոմոր անողներ:



Մտորեք, որն է՞ ամենա ընդունելի ելքը ձեզ համար, պետք ա հանրաքվե հրահրեք սահմանադրության մեջ փոփոխություններ արեք, բայց մինչ այդ պահը ձեր ախմախ բռնության կոչերը պահեք ձեզ, որովետև ինչպես ասվեց՝ այն ինչ արգելվսած չէ օրենքով թույլատրելի է: Իսկ այն ինչ արգելված է, անթույլատրելի, ըստ այդմ բռնության կոչեր անողները ինչքան էլ Հզոր տղերք և կանայք լինեն, այս պահին օրենք են խախտում:

հ.գ. ափդեյթ անեմ, մոռացա գրեմ տիկին Զոհրաբյանը պարտադիր հրաժարական տալը ուժի մեջ ա 🙂

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքներով՝

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը

Ֆեյսբուք՝ Վիլեն Գաբրիելյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->