>

Միջնադարի գեղեցիկ նկարներին նայելով՝ մեզ թվում է, թե մարդիկ շատ մաքրասեր են եղել, սակայն դրանք շատ խաբուսիկ են: Ժամանակակից հիգիենան բավականին տարբերվում է անցյալի հիգիենայից:

Տաք լոգարան չկար: Եվրոպացիները շատ ուշ-ուշ էին լողանում, քանի որ նրանք կարծում էին, որ ջրից ավելի շուտ կարելի է վարակներ ձեռք բերել: Կանայք հատկապես վախենում էին ինտիմ օրգանների լվացումից, քանի որ կարծում էին, որ դա կարող է անպտղություն առաջացնել:




Քոչարյանի զոհերը





Ջուրը միայն մեկ անգամ էր մաքուր: Դեռ ХХ դարի սկզբին նորմալ էին համարում, երբ տան անդամներն իրար հետևից էին լողանում, այսինքն՝ ջուրը չէին փոխում: Սկզբում փոքրերն էին լողանում, ապա՝ մեծերը:

Լվացքը շատ հազվագյուտ երևույթ էր: Շորերն ու անկողնային պարագաները տարվա մեջ 2-3 անգամ էին լվանում, այդ պատճառով մանրէները շատ արագ էին բազմանում:


Մարմնի հոտը միշտ խնդիր էր: Մարմնի հոտը քողարկելու կամ էլ վերացնելու համար արիստոկրատները ջրի մեջ ինչ-որ բույսեր էին օգտագործում: Սակայն առաջին դեզոդորանտը 1888թ․-ին է արտադրվել, իսկ հակաքրտինքային միջոցը՝ 1903 թվականին:

Դժվար ու անտիկվար սանրվածքները շատ տարածված էին: Կանայք նախապատվությունը տալիս էին բարդ սանրվածքներին, որոնցից շաբաթներով չէին կարողանում ազատվել: Երբեմն դրանք այնքան բարդ էին, որ ամիսներ շարունակ այդպես մնում էին ու լվանալիս կամ էլ բացելիս խճճվում էին: Նշեմ, որ շամպունները հայտնվել են XIX դարում:



Մենստրուացիայի բարդ շրջան: Այս շրջանում կանայք կտորներ էին օգտագործում: Այդ միջադիր կոչվածները լվանում ու չորացնում էին և նորից օգտագործում: Առաջին միջադիրները ստեղծվել են 1888-ին:

Զուգարանի թուղթ գոյություն չուներ: Եվրոպացիները գոյատևում էին առանց զուգարանի թղթի մինչ ХХ դարի սկիզբը, սակայն Չինաստանում դրանք թագավորական պալատի համար արդեն VI դարում կային:

Աղբյուրը

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->