>

Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբիցիոզ են և յուրօրինակ: Հենց այս հատկություններն են ուժ տալիս Առյուծներին: Նրանք վստահությամբ ղեկավարում են մի շարք գործընթացներ, չեն վախենում պատասխանատվություն ստանձնելուց: Առյուծները հաճախ են ղեկավար դառնում, ում հարգում են, և ով օրինակ է ծառայում:0


Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պաշտպանում են իրենց արժանապատվությունը, ազնվություն ցուցաբերում նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակներում և երբեք չեք ճնշում թույլերին: Չեն ներում մարդկանց, ովքեր նեղացնում են անզեն մարդկանց:








Այծեղջյուր: Այծեղջյուրի ուժը նրա համառությունը, համբերությունն են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հեշտ հաղթանակներ չեն որոնում. նրանք նախ նպատակներ են սահմանում, մարտավարություն կազմում, ապա քայլ առ քայլ իրականացնում դրանք: Եթե Այծեղջյուրը որևէ բան է մտածել, նա կհասնի դրան:

Չեն հանձնվում առաջին իսկ դժվարության դեպքում, հակառակը՝ բարդությունները ստիպում են ազարտ զգալ և ավելի շատ աշխատել նպատակին հասնելու համար: Երբ մյուսներն արդեն հանձնվել են, Այծեղջյուրը վերջին քայլն է անում և հաղթում:


Խոյ: Անհատնում էներգիա և ուժ ունեն: Բազմաթիվ մտքեր ունեն, որոնք ստիպում են առաջ շարժվել: Որքան շատ նպատակ է Խոյը դնում իր առջև, այնքան լավ է իրեն զգում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են լիդեր լինել: Մրցակիցներից առաջ անցնել, հաղթել, ավելի լավ անել, քան մյուսները․ ահա Խոյերին առաջ մղող ուժը:



«Չկան խնդիրներ, կան միայն հարցեր, որոնք հարկավոր է կարգավորել». այս նշանաբանով են առաջնորդվում Խոյերը: Հստակ և արագ լուծում են ցանկացած խնդիր: Տեղում չեն դոփում, մարտավարություն են մշակում և հաղթում: Խոյերը գերադասում են գործել, խնդիրներից չեն վախենում:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->