>

Շատ հաճախ բժիշկները  պզուկները բուժելու նպատակով նշանակում են իզոտրետինոին:  Այս դեղորայքը չի կարելի օգտագործել հղիության ընթացքում, քանի որ  այն կարող է բացասական ազդեցություն գործել  պտղի ներարգանդային զարգացման վրա, առաջացնելով  բնածին խանգարումներ:





Բացի այդ  իզոտրետինոինը կարող է առաջացնել մաշկի չորություն,  որոշ դեպքերում հոգեկան խանգարումներ, օրինակ տագնապայնություն կամ փսիխոզ,  մկանային ցավեր:






Չնայած այս ամենին,  բժիշկները հաճախ են նշանակում այս պրեպարատը:

Բրազիլացի բժիշկներն իրենց ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ այս դեղորայքի կողմնակի ազդեցություններն ավելի շատ են, քան նրա  օգտակարություն, այսինքն դրա թերությունները մի քանի անգամ գերազանցում են  առավելությունը:



Այս պրեպարատը  ազդում է հակաբիոտիկների պես, սակայն  ավելի լուրջ  կողմնակի ազդեցություն ունի, քան հակաբիոտիկները:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->