>

Երիտասարդ հայրիկը աշխատավայրում ողջ օրը մտածում էր երեք ամսական որդու մասին; Երեխան աղիների հետ կապված խնդիրներ ուներ:

Նա գիշերը հերթափոխի էր եղել և  առավոտյան արթնանալով  որոշեց հաղորդագրություն գրել  կնոջը՝ տեղեկանալու համար երեխայի վիճակի մասին: Նա չզանգահարեց մտածելով, որ միգուցե քնած կլինեն և հեռախոսի ձայնը նրանց կխանգարի ու այսպիսի հաղորագրություն գրեց.




Քոչարյանի զոհերը





«Բարի լույս, ինչպե՞ս եք,  արթնացել եք,  «կակաշ» արել եք, ինձ թվում է  հոգնա է պետք անել»: Ու հանկարծ նկատեց, որ պատահաբար  այդ հաղորդագրությունը ուղարկել է  ոչ թե կնոջը, այլ ընկերության գլխավոր տնօրենին:


Նա սկսեց նյարդայնացած այս ու այն կողմ գնալ, արդեն պատկերացրեց տնօրենի դեմքը հաղորդագրությունը կարդալիս և պատկերացրեց, թե ինչպես է իրեն խայտառակ ձևով  հեռացնում աշխատանքից:  Ու հանկարծ ստացավ պատասխան հաղորդագրությունը .



«Շնորհակալություն լավ եմ, արթնացել եմ,  իսկ ինչ վերաբերվում է  հոգնային, հագիստ  եղեք,  այսօր նախարարի մոտ  խորհրակցության ենք, նա այնպես հոգնա կանի բոլորիս, որ մեզանից ոչ մեկը աղիների հետ կապված խնդիր չի ունենա»:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->